Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2017 16:00
Նաիրա Բադալյան

Կառավարությունը կսուբսիդավորի 2018 թվականի ջրի սակագնի բարձրացումը

Կառավարությունը կսուբսիդավորի 2018 թվականի ջրի սակագնի բարձրացումը

Արմինֆո.ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հիման վրա կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման մասին» որոշում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշման նպատակը հայտով ներկայացված  բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանաչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 9.702 դրամը (ներառյալ ԱԱՀ) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 1.712 դրամը (ներառյալ ԱԱՀ) սուբսիդավորելն է: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին  մշակել կարգ, որի համաձայն հետագա նման գործողությունների դեպքում կառավարությունը  կսուբսիդավորի միայն սոցիալապես խոցելի խմբերին, ոչ թե համատարած բոլորին:

 

Նոյեմբերի 30-ին, ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագծի սրբագրված տարբերակը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ 2018 թվականի Հայաստանի պետբյուջեի ծախսերը ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումների արդյունքում ավելացել են 15 մլրդ դրամով: Ամեն ինչից զատ, ինչպես նշել է նախարարը, բյուջեի ծախսերի մասն ավելացել է 1 մլրդ 289 մլն դրամով` 1 խմ ջրի սակագնի 11,4  դրամի չափ բարձրացմանն առնչվող ծախսերը ծածկելու նպատակով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
07.08.2020
RUB6.58-0.04
USD485.00-0.18
EUR573.17-2.20
GBP634.96-4.31
CAD362.97-2.54
JPY45.91-0.04
CNY69.880.01
CHF530.75-3.71



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000