Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2017 17:59
Կարինա Մելիքյան

Դեկտեմբերի 23-ին և 24-ին Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանում կանցնեն «Բաց դռների օրերը»c

Դեկտեմբերի 23-ին և 24-ին Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանում կանցնեն «Բաց դռների օրերը»c

Արմինֆո. Երկու հոբելյանների՝ հայկական կոնյակագործության 130 ամյակի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 50 ամյակի խորհրդանշական տարում, ԱՐԱՐԱՏ թանգարանը իր այցելուներին հատուկ հնարավորություն կընձեռի ճանապարհորդելու հայկական կոնյակագործության պատմության միջով և նորովի կներկայացնի մեծն վարպետի գլուխգործոցները:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, թանգարանում տեղադրված կլինեն հատուկ էկրաններ, որոնց վրա կկենդանանան Սարյանի կտավները՝ ներկայացնելով անկրկնելի, վառ և հիրավի վարպետի վրձնին բնորոշ երանգների խաղը:

 

Միջթանգարանային համագործակցության արդյունքում ստեղծված այս նախագիծը նպատակ ունի լրացուցիչ հետաքրքրություն արթնացնել մեծն հայ գեղանկարչի հանդեպ, ում արդարացիորեն անվանում են «Հայաստանի ժպիտը»: Բաց դռների օրերին այցելուները ԱՐԱՐԱՏ թանգարանով անվճար էքսկուրսիայի հնարավորությունից բացի կստանան նաև մինչև 2018թ.-ի Մարտի 31-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան անվճար այցելելու տոմս, որտեղ կկարողանան ծանոթանալ նկարչի լայնածավալ ստեղծագործությունների հավաքածուներին:

 

«Մեզ համար չափազանց կարևոր է այս նախագիծը և մայրաքաղաքի մյուս խորհրդանշական թանգարանների հետ համագործակցությունը: Կուզենայի հավատալ, որ նման նախագծերը մեր լսարանի մոտ առաջ կբերեն բոլորովին նոր վարքագիծ և ընտանիքի կամ ընկերների հետ Երևանի հրաշալի թանգարաններում ժամանակ անցկացնելը կդառնա էլ ավելի տարածված, հատկապես տոների ընթացքում, այդպես ասած, չեկին լինել ոչ միայն ակումբներում, ռեստորաններում, այլ նաև թանգարաններում: Այս նախագծով մենք ջանում ենք ցույց տալ, որ թանգարանը ոչ միայն նպատակակետ է, այլ գրավիչ ճանապարհորդություն»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

 

Այս տարվանից սկսած ԱՐԱՐԱՏ թանգարանում մշտապես ցուցադրվում է վարպետի 1933թ.-ի «Ղամարլու» նկարը (թուղթ, մատիտ, սանգինա, 11x13 սմ ):

 

Ամանորի նախաշեմին անցկացվող «Բաց դռների օրեր» միջոցառումը կեզրափակի ԱՐԱՐԱՏ թանգարանի այս տարում անցկացված մշակութային միջոցառումների շարքը, որոնցից հարկ է նշել ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոն՝ հանրային ձևաչափով անց կացվող attainment նախագիծը: ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոն հատուկ բանախոսություն-քննարկումների շարք է, մտավոր հարթակ, ուր կհանդիպեն ամենատարբեր ոլորտների պրոֆեսիոնալներն ու գործի վարպետները, այդ թվում՝ արվեստագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ ու ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ՝ կենդանի զրույցի ռեժիմով արդի և պրոֆիլային հարցերի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացնելու համար:

 

ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոյի հյուրերն արդեն հասցրել են լինել Տրետյակովյան պետական պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, Իտալիայի ժամանակակից արվեստի տեսաբան Դանիլո Էկկերը և հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը: