Արմինֆո. Հայաստանի կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը դեկտեմբերի 21-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները քննարկել են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը։ «Եղել է նախնական քննարկում, որից հետո որևէ առարկայական քայլ չի արվել», - «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Նրա խոսքով, քննարկվել է ռուսական ինքնաթիռների հարցը, բայց ամեն ինչ նախնական է։ «Որևէ քայլ դեռ արված չէ, մենք աշխատանքային շատ նախնական քննարկումների փուլ ենք մի թեթև ունեցել և վերջ», - ասաց Ավետիսյանը։ Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալությունը հայտնել էր, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 24-ին Մոսկվայում և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը քննարկել Հայաստանին SSJ-100 օդանավների մատակարարման հարցը, երկրում ազգային ավիափոխադրող ստեղծելու նպատակով:
Ըստ աղբյուրի, Վահան Մարտիրոսյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել էր ազգային փոխադրողի հեռանկարները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» և «Սոգրասիե» ընկերությունների համատեղ նախագիծը, որի համաձայն, հայկական ազգային փոխադրողները կարող են օգտվել SSJ-100 օդանավերի պարկից: Նշվել է, որ այս ուղղությամբ որոշ աշխատանքներ արդեն կատարվել են:
Մասնավորապես, ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ, կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ծրագրի ճանապարհային քարտեզը մշակելու համար: Հայաստանում ազգային ավիափոխադրողի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարել էր ՌԴ նախարար Դենիս Մանտուրովը, 2016 թվականի նոյեմբերին, Համառուսական թեթև արդյունաբերությունում III համաժողովի շրջանակներում: Նախարարը նշել էր, որ շահագրգռվածությունը միայն մեկն է`նպաստել ռուսական արտադրողին: Հիշեցնենք, որ 2013 թ. Հայաստանը մնաց առանց ազգային ավիափոխադրողի, «Արմավիա» ընկերության սնանկության պատճառով, որը 2011 թվականին ստացավ «Sukhoi Superjet-100» առաջին ինքնաթիռը: Արմավիայից հետո երկրի ազգային օդային շուկան լքեց նաև Air Armenia ավիաընկերությունը, չկարողանալով դիմակայել ռուսական տրանսպորտային միջոցների հետ մրցակցությանը: