Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2017 15:08
Կարինա Մելիքյան

Անելիք Բանկի 5 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

Անելիք Բանկի 5 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 22-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ևս մեկ թողարկման դոլարային պարտատոմսեր ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, այդ պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Աղբյուրի համաձայն, բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 50,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով և 2 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMANLBB25ER5) բորսայում կշրջանառվեն ANLBB5 բորսայական հապավմամբ: Հոբելյանական դոլարային տրանշի երկրորդային շուկայում թողարկման անդերռայթերն ու մարկետմեյքերն Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը:

Նշենք, որ ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում շրջանառվում են Անելիք Բանկի արժեկտրոնային պարտատոմսերի չորս դոլարային տրանշերը, յուրաքանչյուրը 5 մլն դոլար ծավալով և մեկ դրամային - մեկ մլրդ դրամ ծավալով: Առաջին տրանշը (դոլարային) Անելիք Բանկն իր պատմության մեջ առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին: Դրանց տարեկան եկամտաբերությունը կազմում է 6.5%, շրջանառության ժամկետը` 2 տարի: Ցուցակումը ֆոնդային բորսայում առաջին թողարկումն անցավ 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում են Abond հիմնական ցուցակում: Երկրորդ դոլարային թողարկումը, որը տեղի ունեցավ 2017 թ. փետրվարի 20-ին, բորսայում սկսեց շրջանառվել այս տարվա հունիսի 13-ից: Երրորդ թողարկումը, ՀՀ դրամով, որը թողարկվել է այս տարվա մարտի 15-ին, որի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է ապրիլի 12-ին,  ֆոնդային բորսայում սկսեց շրջանառվել 2017-ի ապրիլի 27-ից: Դոլարային 4-րդ տրանշը, որը թողարկվել էր այս տարվա հունիսի 27-ին, տեղաբաշխվել է սեպտեմբերի 11-ին և բորսայում շրջանառվել սեպտեմբերի 23-ից: Հինգերորդ դոլարային թողարկումը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 12-ին, առաջնային տեղաբաշխումը` 8-ին, իսկ ցուցակումը բորսայում` 2017 թվականի դեկտեմբերի 22-ին: Բանկի կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը, առաջին թողարկումից մինչև հինգերորդ թողարկում իջել է`6,5% -ից մինչև 5,75%, իսկ դրամով թողարկման համար կազմել է 12,25%: Անելիք Բանկի բոլոր թողարկումների համար սահմանել է 2 տարի շրջանառություն: Անելիք Բանկի պարտատոմսերի բոլոր տրանշերը բորսայում շրջանառվում են Abond հիմնական ցանկում:

Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
13.08.2020
RUB6.60-0.04
USD485.170.17
EUR574.153.55
GBP634.701.87
CAD366.751.95
JPY45.410.00
CNY69.880.19
CHF533.042.58



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000