Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2017 13:38
Ալեքսանդր Ավանեսով

Փոխնախարար. 2018 թվականին Հայաստանում կսկսվի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի ձեռնարկությունների համար տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալուն ծրագրի իրագործումը

Փոխնախարար. 2018 թվականին Հայաստանում կսկսվի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի ձեռնարկությունների համար տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալուն ծրագրի իրագործումը

Արմինֆո. 2018 թվականին Հայաստանում կսկսվի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի ձեռնարկությունների համար տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալուն ծրագրի իրագործումը: Դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

 

Նրա ասելով, ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 18 մլրդ դրամ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին մեկնարկել է 2,4 մլրդ դրամ արժեքով պիլոտային ծրագիրը, որը կիրառվել է երկրի մի քանի մարզերում և ցույց է տվել իր արդյունավետությունը: Այժմ, փոխնախարարի ասելով, նախագիծը կտարածվի ողջ հանրապետությունում: Խոսքը վերաբերում է պետության կողմից պտուղ-բանջարային արտադրանքի մթերման գործընթացի սուբսիդավորմանը: Վարկային միջոցների 12 տոկոսից 9 տոկոսը կսուբսիդավորվի պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդպիսով, շարունակել է Մակարյանը, ձեռնարկությունները վարկեր են ստանում 3 տոկոս տոկոսադրույքով, որոնք ուղղորդվում են բացառապես արտադրանքի մթերմանը` կնքված պայմանագրերի հիման վրա: Ընդ որում, միջոցներն ստանում են ոչ թե վերամշակողները, այլ` անմիջականորեն ֆերմերները: Անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումից հետո գյուղացիները 10 օրվա ընթացքում ստանում են վարկային ռեսուրսները, որոնց դիմաց կվճարեն մթերող ձեռնարկությունները: Դա գյուղացուն հնարավորութուն կտա երաշխավորված  տնօրինել ֆինանսական ռեսուրսները, իսկ վերամշակողին` հումքի համար անհրաժեշտ բազան: 2018 թվականի սկզբին կսկսվի վերամշակող ձեռնարկությունների հետ աշխատանքը, որպեսզի մինչև գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը պատրաստ լինի այն ընկերությունների ցանկը, որոնք վարկային ռեսուրսներ ստանալու կարիք ունեն, իսկ ֆերմերային տնտեսությունները պատկերացում ունենան մթերող ընկերությունների և նրանց առաջարկների մասին: Ծրագրի իրագործման  արդյունքում կվերանա ֆերմերների հանդեպ վերամշակողների պարտքերի խնդիրը:

 

Այսօրվա դրությամբ, ըստ Մակարյանի, պիլոտային ծրագրի 2,4 մլրդ դրամ վարկային միջոցներից իրացվել է 1,3 մլրդ դրամ: Ծրագրից օգտվել են հանրապետության 16 վերամշակող ձեռնարկություններ: Ծրագրին մասնակցությունը բաց է, և չի բացառվում, որ 2018  թվականին մասնակիցների թիվն ավելանա: Քանի որ ծրագիրը փորձնական է, մեկ շահառուին բաժին է ընկել միջին հաշվով 150 մլն դրամ: Հաջորդ տարի մեկ շահառուի համար սահմանափակման ցուցանիշը կկազմի 1 մլրդ դրամ:

 

Ինչ վերաբերում է պարտքերին, ապա, ինչպես նշել է փոխնախարարը, ավարտին  է մոտենում ֆերմերների հանդեպ «Վինար՚ ընկերության պարտքների պատմությունը, որոնց գումարը կրճատվել է մինչև 34 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ վճարվել է պարտքի ընդհանուր գումարի 90 տոկոսը: Մնացել է 3-4 ընկերություն, որոնք արդեն մասամբ մարել են իրենց պարտքերը, իսկ մնացած մասը կմարվի մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը: Փոխնախարարը կրկին ֆերմերներին հորդորել է իրենց արտադրանքը չտրամադրել պատքով` հետագայում բարդ իրավիճակում չհայտնվելու համար: Այսօրվա դրությամբ ընթացիկ տարի մթերվել է շուրջ 70 հազար տոննա պտուղ-բանջարային մշակաբույս, որից 45 հազարը բանջարային, մնացածը պտղային, ինչը 9 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, որի ընթացքում մթերվել էր 61 հազար տոննա: Ընթացիկ տարում մթերվել է նաև 110,9 հազար տոննա խաղող` նախորդ տարվա 109,8 հազարի տոննայի դիմաց:

 

Հավելենք, որ Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները 2015-2016թթ. խաղողի, բանջարեղենի  և պտղային մշակաբույսերի մատակարարումների դիմաց  ֆերմերների հանդեպ կուտակած 1660.4 մլն դրամ պարտքից 1422.8 մլն դրամ մարել են 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ: Ֆերմերների հանդեպ պարտքի նշված գումարը կուտակել են 20 ձեռնարկություններ: Մնացած 237.6 մլն դրամ պարտքը վերաբերում է 10 ձեռնարկությունների:

 

Հարկ է նշել, որ գյուղմթերումների ժամանակ վերամշակող ձեռնարկությունների վարկերի սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակում տրամադրվող նպատակային վարկերի առավելագույն 12 տոկոս անվանական տոկոսադրույքից սուբսիդավորվում է 9 տոկոսը, ինչի արդյունքում փոխառուին վարկը հասնում է 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Տվյալ  պետական ծրագրով վարկի առավելագույն չափը սահմանված է 150 մլն դրամ:

 

ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 2017 թվականի հուլիսի 1-ի տվյալներով, գյուղատնտեսական վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 161.3 մլրդ դրամ (335.8 մլն դոլար)` ընդամենը 1% տարեկան աճով: Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում գյուղատնտեսական վարկերի բաժինը գերազանցում 6%-ը: Գյուղատնտեսական վարկերի գծով առաջատարը ACBA Credit- Agricole Bank-ն է (գյուղատնտեսական վարկերի ավելի քան 40% շուկայում), առաջատար հնգյակում են նաև Ամերիաբանկը, Հայբիզնեսբանկը և Արմսվիսբանկը: «Կոնվերս Բանկը՚ գյուղատնտեսական վարկերի գծով զբաղեցնում է 6-րդ դիրքը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ-ը` 10-րդ տեղը, հետո գալիս են ԻՆԵԿԲԱՆԿ-ը,  Հայէկոնոմբանկը, Արդշինբանկը և «Պրոմեթեյ Բանկը՚: «ՓՄՁ ներդրումներ՚ ՈՒՎԿ վարկային ներդրումների ծավալը հուլիսի 1-ի դրությամբ հասել է 6.1 մլրդ դրամի,  իսկ «Քարդ ագրոկրեդիտ՚ ՈՒՎԿ-ինը` 5.8 մլրդ դրամ: (30.06.17 դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը`- 480,47 դրամ/1դոլար):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարարՀայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարարԱմուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
2025 թվականի վերջին    Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ
Հայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջՀայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջ
Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողովԵրեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնինՀայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնին
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.05.2025
RUB4.73-0.09
USD389.25-0.03
EUR439.39-2.99
GBP516.22-3.24
CAD280.52-1.79
JPY26.89-0.29
CNY53.78-0.10
CHF471.30-1.53