Արմինֆո. 2018 թվականին կշարունակվի միջազգային շուկաներում հայկական կոնյակի և գինու ճանաչելիությանը նպատաակուղղված աշխատանքը: Դեկտեմբերի 25-ին այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա ասելով, ԵՄ հետ ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի համաձայն, Հայաստանը ժամանակ կունենա լուծելու հայկական կոնյակին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ապրանքի պիտակի վրա խաղողի ծագման աշխարհագրական անվանումը նշելու, ինչպես նաև ապրանքի անվանման առնչությամբ կողմնորոշվելու անհրաժեշտգությանը. արդյոք այն կոչվելու է «կոնյակ՚ թե «բրենդի՚: «Մեզ տրված 25 տարվա ընթացքում պետք է կողմնորոշվենք այդ հարցի առնչությամբ, որի շուրջ արդեն բանակցություններ են վարվում՚, - ասել է Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարը հիշեցրել է, որ անցյալ տարվանից Հայաստանում գործում է խաղողագործության և գինեգործության հիմնադրամ, որի ջանքերով 2017 թվականին իրագործվել են բազմաթիվ ծրագրեր: Մասնավորապես, բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցության արդյունքում բարձրացել է հայկական կոնյակների և գինիների ճանաչելիության մակարդակը: Ձեռք են բերվել լուրջ պայմանավորվածություններ, և կնքվել են համապատասխան պայմանագրեր: 2018 թվականին նախատեսվում է անցկացնել խաղողի այգիների մակերեսների քարտեզագրում և հիմք դնել այդ մակերեսների կադաստրի վարման համար, ինչը հնարավորություն կընձեռի կարգավորելու փոխհարաբերությունները կոնյակ արտադրողների և մթերողների միջև, ինչպես նաև ավելացնել գիննու և կոնյակի արտահանման ծավալները:
![]() | 7.46 | -0.29 |
![]() | 407.95 | 0.74 |
![]() | 426.35 | 2.81 |
![]() | 491.82 | -0.99 |
![]() | 315.78 | 0.60 |
![]() | 30.14 | 0.28 |
![]() | 61.01 | 0.34 |
![]() | 424.64 | 0.06 |