Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) «Հետք»-ի կողմից խախտումների մասին իրականացված հետազոտությունների հիման վրա հետ է կանչել 16 հավի միս ներմուծողների արտոնագրերը: Այս մասին դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՍԱՊԾ գլխավոր տնօրեն Իշխան Կարապետյանը: «Ներկայումս իրականացվում են ավելի լայնածավալ ուսումնասիրություններ, որի արդյունքները կհրապարակվեն», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Կարապետյանը նշել է, որ ներմուծված որոշ ապրանքատեսակները բաժին են ընկել ԵԱՏՄ երկրների շուկաներին: Այս առումով նա բացատրել է, որ ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքները, որոնք ունեն հռչակագիր և համապատասխանության հավաստագիր, երկիր են ներկրվել առանց որևէ լաբորատոր քննության, միայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
Սակայն, Ծառայության ղեկավարը հավաստիացրել է, որ 2018-ին սպասվում են որակական փոփոխություններ, կապված նոր ծրագրի մեկնարկի հետ, որն ուղղվա կլինի սպառողների կյանքի և առողջության բարձրացմանը: Մասնավորապես, այս առումով, նա նշել է բարեփոխումներն անասնապահության ոլորտում, ռիսկերի գնահատման և կառավարման համակարգի ներդրումը, մոնիտորինգի ծրագրերի իրականացումը, այլ ծրագրեր:
Միևնույն ժամանակ, Կարապետյանն ընդգծել է, որ ամանորյա տոների նախօրեին, ինչպես նաև դրանից հետո, հաշվի առնելով խախտումների աճող հավանականությունը, ՍԱՊԾ-ն կուժեղացնի վերահսկողությունը երկրի առևտրի կետերում:
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |