Արմինֆո.Թուրքմենստանի ավիաընկերություններն սկսում են Աշգաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ կանոնավոր չվերթները: Այս մասին դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքով, առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, օրվա առաջին կեսին: Պարբերականությունը սահմանվում է շաբաթական մեկ անգամ: «Եթե մենք տեսնենք, որ այդ ուղղությունը պահանջարկ ունի, ապա, իհարկե, պարբերականությունը կհաճախանա», - ընդգծել է նա:
Խոսելով նոր ուղղությունների մասին, Ս.Ավետիսյանը նշել է, որ «Արմենիա» ավիաընկերությունը ապրիլի 18-ից սկսում է Երևանից դեպի ֆրանսիական Լիոն և գերմանական Քյոլն չվերթները: Նրա խոսքով, թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ, ցերեկային ժամերին: «Սա վկայում է դրական փոփոխությունների մասին», - եզրափակել է ՔԱԴՎ ղեկավարը:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |