Արմինֆո. «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն, ՀԱԷԿ արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում, ավարտել է ՀԱԷԿ №2 էներգաբլոկի համար երկրորդ բլոկային տրանսֆորմատորի առաքումը: Տրանսֆորմատորները մատկարարվում են իրենց ռեսուրսը սպառածների փոխարինման համար:
Դրանք նախատեսված են առբերվող լարման բարձրացման և տուրբոգեներատորի աշխատանքի ժամանակ էներգահամակարգ էլեկտրական էներգիայի հաղորդման համար: Տրանսֆորմատորներն անհրաժեշտ են նաև տուրբոգեներատորի աշխատանքի դադարի ժամանակ էներգահամակարգից ԱԷԿ սեփական կարիքների տրանսֆորմատորների սնուցման համար: Սարքավորումը պատրաստվել է «Զապորոժտրանսֆորմատոր» ՄԲԸ կողմից: Պատրաստող գործարանից տեղափոխումը տեղի է ւնեցել մի քանի փուլով՝ սկզբում ցամաքային տրանսպորտով մինչև «Չերնոմորսկ» /Ուկրաինա/-ծովով մինչև «Փոթի» նավահանգիստ /Վրաստան/ և այնտեղից՝ ցամաքային տրանսպորտով մինչև ՀԱԷԿ հարթակ: Ավելի վաղ՝ դեկտեմբերին, կայան էր առաքվել երկու տուրբոգեներատորներից երկուսը և բլոկային տրանսֆորմատորը:
2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունները հայկական ԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: 2015 թվականի փետրվարին ստորագրվեց ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը: 2015 թվականի հունիսին «Ռուսատոմ Սերվիսե ԲԸ-ն և «ՀԱԷԿե ՓԲԸ-ն ստորագրել են աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագիր երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար:
«Ռուսատոմ Սերվիսե ԲԸ-ն «Ռոսատոմե պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունը ՋՋԷՌ-ով աշխատող օտարերկրյա ԱԷԿ-երին մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ և մատակարարումներ: Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանից դուրս ՋՋԷՌ-ներով աշխատող ԱԷԿ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռուսատոմ սերվիսե ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանդիսանալով շահագործման ժամկետների երկարացման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Ընկերության պատվերների ծավալը օտարերկրյա շուկաներում կազմում է 500 մլն դոլար: