Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017 18:28
Ալինա Հովհաննիսյան

Նախատոնական Cashback` Կոնվերս Բանկից

Նախատոնական Cashback` Կոնվերս Բանկից

Արմինֆո. Կոնվերս Բանկը՝ Ամանորին  և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ հայտարարում է ավանդական Cashback ակցիայի մեկնարկի մասին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Բանկի գործընկերների ցանցում ընդգրկված են սպասարկման և ծառայությունների ոլորտի՝ այդ թվում հագուստի, կոշիկի, օծանելիքի, քաղցրավենիքի, մեծ պահանջարկ  վայելող բրենդային խանութներ ու վաճառակետեր:

«Կոնվերս Բանկը, հավատարիմ հաճախորդներին խրախուսելու նպատակով, նախատոնական Cashback ակցիա է իրականացնում յուրաքանչյուր տարի՝ Բանկի քարտապաններին շահավետ գնումների հնարավորության ընձեռելով:Դեկտեմբերի 29-ին և 30-ին, կատարելով ամանորյա անկանխիկ  գնումներ Բանկի գործընկեր խանութներում և վաճառակետերում, հաճախորդները կստանան գործարքի/ գործարքների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ: Ակցիան չի գործի առցանց գնումների դեպքում»,-նշում է աղբյուրը:

Միաժամանակ, այս Cashback ակցիայով Կոնվերս Բանկում մեկնարկում են Բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումները:

«2018թ՝ Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Բանկը իր նոր և գործող հաճախորդներին կներկայանա տարբեր նոր  շահավետ ակցիաներով և պրոդուկտներով, ինչպես նաև լոյալության ու սոցիալական պատասխանատվության ծրագրերով  ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում»,- ասել են Բանկում:

Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company "Blakery Assets" LTD: