Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017 15:36
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ի բաժանորդները կարող են 4G կապից օգտվել 39 երկրում

Beeline-ի բաժանորդները կարող են 4G կապից օգտվել 39 երկրում

Արմինֆո. Այս տարի ամանորյա տոների շրջանում Beeline-ի բաժանորդները ճանապարհորդելիս արդեն 39 երկրներում կարող են օգտվել 4G կապից։

Այդ թվում 4G կապը հասանելի է դարձել Հունաստանում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Իրանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Չեխիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Թաիլանդում և այլ երկրներում։  Մինչ այդ 4G ցանցը Beeline-ի բաժանորդներին հասանելի էր Ռուսաստանում, Վրաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում և այլ երկրներում։

«Մեր նպատակն է, որպեսզի մեր բաժանորդները միշտ կապի մեջ լինեն իրենց մտերիմների հետ, այդ թվում և ճանապարհորդելիս։ Հենց դրա համար մենք չենք դադարեցնում ռոումինգում ծառայությունների ընդլայնման և զարգացման գործընթացը։ Վստահ ենք, որ 4G կապի հասանելիությունը մեր բաժանորդների հանգիստն ու աշխատանքն արտասահմանում կդարձնի ավելի հարմար և հաճելիե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի ծառայությույններից առավել ցածր գներով օգտվելու համար հաճախորդները կարող են ակտիվացնել «Ռոումինգ փաթեթե ծառայությունը, որի շրջանակում բոլոր զանգերի արժեքը կազմում է 125 դրամ մեկ րոպեի համար, մեկ SMS-ի արժեքն է 125 դրամ, 1 ՄԲ-ի՝ 25 դրամ: «Ռոումինգ փաթեթե ծառայությունը գործում է ավելի քան 50 երկրներում այդ թվում՝ եվրոպական բոլոր պետություններում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում, Թայլանդում, Չինաստանում, Բրազիլիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում և այլն:

«Ռոումինգ փաթեթե ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255#, իսկ անջատելու համար՝ *122# հրահանգը: Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են ծառայությունն ակտիվացնել՝ հավաքելով *245# հրահանգը: Օրվա ընթացքում օգտագործած ծավալների մասին տեղեկություններ կարելի է ստանալ *215# հրահանգի միջոցով:

Հիշեցնենք, որ Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Իտալիայում Beeline բաժանորդների համար գործում է "Կապի մեջ+" ռոումինգ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության միացման վճարը կազմում է 290 դրամ:

Նշենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդային սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով: 


Նորություններ


Արտ. փոխարժեքները
22.10.2020
RUB6.420.01
USD494.31-0.06
EUR584.77-0.71
GBP647.001.65
CAD375.87-1.25
JPY47.190.06
CNY74.270.24
CHF544.93-1.58



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000