Արմինֆո. Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2017 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 141.2 մլրդ դրամ (292.6 մլն դոլար) տարեկան կտրվածքով նվազելով 31,4%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21,5% աճի համեմատ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ՀՀ բյուջեի եկամուտների աճի տեմպերն արագացել են`0,9% -ից մինչև 6%, կազմելով 1108,4 մլրդ դրամ, ինչի ֆոնին փոխվել է ծախսերի տրենդը`3.8% -ից մինչև 0.2% անկում, մինչև 1249.6 մլրդ դրամ:
Եկամաուտների կառուցվածքում հարկերի և տուրքերի մասնաբաժինը տարեկան կտրվածքով աճել է`93.3%-ից մինչև 94.1%, բացարձակ արտահայտությամբ աճելով 6,9%, մինչև 1043.5 դրամ (նախորդ տարվա աճը`0,4%): Մասնավորապես, մաքսային տուրքերի տարեկան դինամիկան բարելավվել է`10.8% անկումից անցնելով 30.4% աճի, կազմելով 65.5 մլրդ դրամ, բնապահպանական վճարներն ավելացել են`9.3% անկումից մինչև 38,8% աճ, կազմելով 35,5 մլրդ դրամ, ավելացված արժեքի հարկի գծով մուտքերն աճել են`9.2% անկումից մինչև 5,1% աճ, կազմելով մինչև 371,8 մլրդ դրամ: Եկամտահարկի գծով մուտքերն ավելացել են`1.2%-ից մինչև 305.04 մլրդ դրամ, շրջանառության հարկի գծով` 20.1%, մինչև 16.8 մլրդ դրամ, թիրախային սոցիալական նպաստները`18.3%, մինչև 13.9 մլրդ դրամ, ակցիզային հարկերի մուտքերը`37.6%, մինչև 73.8 մլրդ դրամ, պետական տուրքերը`10.1%, մինչև 32.3 մլրդ դրամ, հաստատագրված վճարները`11.6%, մինչև 3.3 մլրդ դրամ: Տարեկան դինամիկան վատթարացել է միայն շահութահարկի մուտքերի գծով` 21.2% -ից մինչև 12.1% անկում, կազմելով 99.7 մլրդ դրամ:
Այդ ֆոնին բյուջեի ծախսերը մտան վայրընթաց տրենդ, ընդ որում, բացառապես միայն այն հոդվածներով, ինչպիսիք են`ապրանքների ու ծառայությունների գնումը`7,8%, մինչև 127.9 մլրդ դրամ, սուբսիդիաների գծով` 7%, մինչև 97,1 մլրդ դրամ: Ոչ ֆինանսական ակտիվների գծով դինամիկան 28.1% անկումը փոխարինել է 12.2% աճով, մինչև 126 մլրդ դրամ: Պետական պարտքի գծով տոկոսների վճարները կազմել են 25.5%, մինչև 118.2 մլրդ դրամ:, որից արտաքին պարտքի գծով`60.4 մլրդ, դանդաղելով 35.6%, մինչև 14.4%: Կենսաթոշակների և նպաստների գծով վճարները նվազել են` 3,7% -ից մինչև 1,5%, կազմելով 374,2 մլրդ դրամ, իսկ աշխատավարձերի գծով աճն արագացել է` 0,4% -ից մինչև 1,9%, կազմելով 123 մլրդ:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2017 թվականի նոյեմբերի 30-ին կազմել է 484.30 դրամ / $ 1, իսկ հունվար-նոյեմբերին`482.67 դրամ / $ 1.