Երեթշաբթի, 9 Հունվարի 2018 14:11
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում

ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում

Արմինֆո. Մինչև 2018 թ.-ի հունվարի 31-ը Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-խանութներից, կստանան հնարավորություն ձևակերպել ապառիկ շահավետ պայմաններով. տոկոսադրույք՝ 0%, կանխավճար՝ 0%, ժամկետ՝ մինչև 60 ամիս, գումար՝ մինչև 1.5 մլն. ՀՀ դրամ, վարկի սպասարկման ամսական միջնորդավճար` վարկի գումարի 1.39%:

Ակցիայի պայմաններին համաձայն հաճախորդները կարող են ձեռք բերել ապառիկ վարկավորմամբ հետևյալ ապրանքատեսակները` բջջային հեռախոսներ, էլեկտրոտեխնիկա, կահույք, շինանյութ և այլն: 

Ապառիկ վարկ ձևակերպելու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք: Վարկը հաստատվում և ձևակերպվում տեղում` հաշված րոպեների ընթացքում – խանութում՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության: Վարկի ձևակերպման համար պահանջվում է ընդամենը անձնագիր և սոցիալական քարտ:

Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնճյուղերում, Բանկի կայքում՝ www.vtb.am, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի՚ տվյալների, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկերի պորտֆելի ծավալներով գտնվում է առաջատար եռյակում` 83,8 մլրդ դրամ կամ 175,3 մլն դոլար, ինչը կազմում է շուկայի մանրածախ վարկերի 11%-ը և բանկի մանրածախ վարկերի պորտֆելի մոտ ավելի քան 48% - ը: Բանկի մանրածախ վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով ավելացել է 7%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 5%: Սպառողական վարկերի պորտֆելի ծավալով նույնպես ՎՏԲ-Հայաստան Բանկը գտնվում է առաջատար եռյակում` 69.9 մլրդ դրամ կամ շուկային ընդհանուր ծավալի 13%-ը: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերի մասնաբաժինը կազմել է շուրջ 42%: Տարեկան կտրվածքով  ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերի պորտֆելն ավելացել է գրեթե 12%-ով, ընդ որում այդ աճը հաջողվել է ապահովել, հիմնականում, 2017 թվականի 9 ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
10.07.2020
RUB6.84-0.03
USD486.730.13
EUR549.62-1.60
GBP613.77-1.92
CAD357.84-2.76
JPY45.580.23
CNY69.590.16
CHF517.03-1.73



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000