Երեթշաբթի, 9 Հունվարի 2018 19:56
Ալինա Հովհաննիսյան

Ամերիաբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

Ամերիաբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

Արմինֆո. 2018թ.-ի հունվարի 09-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 10,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 100,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.0% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMAMRBB28ER8) բորսայում կշրջանառվեն AMRBB8 բորսայական հապավմամբ:

 

Նշենք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տվյալներով 2018 թվականի հունվարի 9-ի դրությամբ բորսայում (տվյալ թողարկման հետ միասին) շրջանառվում են 12 թողարկողների 43 թողարկումները, որից 37-ը թողարկել են բանկերը` Ամերիաբանկ, Արարատբանկ (8 թողարկում), Արմսվիսբանկ (6) Անելիք Բանկ (5), Յունիբանկ և Հայբիզնեսբանկ (3) Կոնվերս բանկ (2), ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ և Սևծովյան բանկ`մեկական թողարկում: Շրջանառվող պարտատոմսերի ընդհանուր ծավալներում դոլարային թողարկումները կազմել են 28, որից 25-ը`8 բանկերի կողմից`Արարատբանկ (6), Ամերիաբանկ (5), Արմսվիսբանկ (4), Անելիք Բանկ (4), Հայբիզնեսբանկ և Յունիբանկ (2),  Կոնվերս Բանկ և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ`մեկական թողարկում: Բացի այդ, բորսայում շրջոնառվում են եվրոյով 2 տրանշները`Ամերիաբանկից և Արմսվիսբանկից: Բորսայում շրջանառվում են նաև Ազգային հիփոթեքային ընկերության 3 թողարկումները, ինչպես նաև «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն և «Ֆինքա» ՈՒՎԿ-ների 2-ական թողարկումները:

 

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերեն են` Ameria Group CY ՍՊԸ – 65,8%, ՎԶԵԲ - 20,7%, ESPS Holding Limited - 13,5%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
14.08.2020
RUB6.610.01
USD484.83-0.34
EUR571.91-2.24
GBP634.16-0.54
CAD366.13-0.62
JPY45.430.02
CNY69.86-0.02
CHF531.90-1.14



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000