Արմինֆո. Հայաստանում կստեղծվի ազատ տնտեսական գոտի, որտեղ կհիմվի նորարարության տեխնոլոգիական կենտրոն - հայկական սիլիկոնային հովիտը: Ինչպես տեղեկացվել է Հայկական բլոկչեյնի (ABF) մամուլի ծառայությունից, կլաստերի հիմնական նպատակը կլինի միջազգային սթարտափների նախագծերի զարգացման համար ենթակառուցվածքների կազմակերպումը և կարգավորումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
ABF-ն այդ նախագիծը դեկտեմբերի 20-ին ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ կառավարության աշխատանքային խմբի անդամներին, որից հետո հաստատվել է:
Ըստ աղբյուրի, այս տարվա առաջին կիսամյակում նախատեսված է միջազգային արագացուցչի բացումը, ինչպես տեխնիկական կայանների և բազաների ստեղծումը ԱՏԳ տարածքում:
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ կենտրոնի ստեղծումը կանրադառնա բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա և Հայաստանին թույլ կտա դառնալ տեխնոլոգիական առաջատարներից մեկը միջազգային ասպարեզում: Բացի այդ, այն կնպաստի ներգրավել ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր: «Նախագծի իրականացում լրացուցիչ խթան կհանդիսանա, նպաստելով տնտեսական զարգացմանը», - ընդգծել է նա:
Իր հերթին, գաղափարի հեղինակ Իլյա Գոլդբերգը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին, երկրում բարձի տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու համար, ընդգծել է, որ Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ մարդկային, էներգետիկ և տեխնոլոգիական ռեսուրսները, որպեսզի նրանց նոր թափ հաղորդվի զարգացման համար:
Խորհրդատվական և աուդիտորական աջակցությունը կտրամադրի KPMG միջազգային ընկերությունը: Միևնույն ժամանակ, ռեզիդենտ- ընկերությունները կազատվեն ԱԱՀ-ից, շահութահարկից`ԱՏԳ շրջանակներում: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում բուհերի հետ համագործակցության շրջանակներում կիրականացվեն կրթական և հետազոտական ծրագրեր:
Ներկայում նախագծի նախաձեռնողները և ՀՀ կառավարության աշխատանքային խմբի անդամներն ակտիվորեն աշխատում են ենթակառուցվածքների ստեղծման ուղղոթյամբ, ECOS աշխատանքային վերնագրով, որի շրջանակներում կստեղծվի նոր էկոհամակարգ, կմատուցվեն համապատասխան ծառայություններ համապարփակ աջակցություն բոլոր նոր խաղացողներին բարձր տեխնոլոգիաների շուկայում: ABF գնահատման համաձայն, էկոհամակարգի գործարկման առաջին տարում կստեղծվի 250-300 բարձր վարձատրվող աշխատատեղ, իսկ ներգրավվող ներդրումների ծավալը կհասնի 120 մլն.դոլարի:
Նշենք, որ ABF-ը տեղեկատվական և կրթական հարթակ է, որը կոչված է միավորել առաջատար ընկերությունների, մասնագետների և անհատ ձեռնարկատերերի փորձը, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար: Ֆորումի շրջանակներում անց են կացվում միջազգային գիտաժողովներ, հաքաթոներ, բիզնես-մարաթոններ, որոնք ուղղված են նոր լուծումների որոնմանը, ինչպես նաև կրթական դասընթացներ, մենթորական ծրագրեր, ուղղված փորձի փոխանակմանը ՏՏ ոլորտում: