Արմինֆո. Հունվարի 16-ից 17-ը Վիեննայում տեղի է ունենալու Euromoney համաժողովի շրջանակներում 2018թ. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆորումը, որը կազմակերպվում է Ռայֆայզն միջազգային բանկի և Յունիկրեդիտ բանկի հովանավորությամբ: Վերոնշյալ ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, ֆորումը ամենահեղինակավորներից է համարվում, որին մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ և ակտիվների կառավարիչներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից, ինչպես նաև ներդրումային կառավարիչներ և բանկեր, որոնք հետաքրքրված են ներկայիս դինամիկ զարգացող շուկայում մակրոտնտեսական և փոխառությունների միտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմամբ: Ֆորումի շրջանակներում արծարծվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում պետական պարտքի կառավարումը 2018թ., վերջինիս միջավայրը կանաչ պարտատոմսերի սկզբունքները, դրամավարկային քաղաքականության կարգավորման հիմնախնդիրներ և այլն:
ՀՀ ֆինանսների նախարարի կողմից ներկայացնելու է շնորհանդես Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական իրավիճակի, պետական պարտքի վերաբերյալ և հետագա զարգացման միտումների վերաբերյալ:
Ֆորումի շրջանակներում կազմակերպվելու են նաև երկկողմ հանդիպումներ ֆորումի մասնակից երկրների ֆինանսների նախարարների, մի շարք ներդրումային բանկերի ներկայացուցիչների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների հիմնական նպատակն է ներդրողներին տրամադրել թարմացված տեղեկատվություն մակրոտնտեսական վերջին զարգացումների և պետական պարտքի դինամիկայի վերաբերյալ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար-նոյեմբերին աճել է 7.3% տարեկան: Հայաստանի պետական պարտքը 2017-ի դեկտեմբերի 1-ին կազմել է $ 6.4 մլրդ (3.1 տրլն դրամ), տարեկան աճի դանդաղումը`16,7% -ից մինչև 14,3%, ինչը պայմանավորված էր ներքին պարտքի աճի դանդաղումով`46.3% -ից մինչև 18.2%, իսկ արտաքին պարտքի աճն արագացել է`9.8% -ից մինչև 13.3%: 2017-ի դեկտեմբերին արտաքին պարտքը հատել է $ 5.1 մլրդ-ի շեմը (2,5 տրլն դրամ), կամ 81%, նվաճելով $ 5 մլրդ-ի բարձունքը դեռ 2017-ի օգոստոսին, շարունակելով աճել նաև սեպտեմբեր-հոկտեմբերին`մինչև $ 5.1: