
Արմինֆո. Երևանում երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են հայտարարել՝ սեղմված գազի գնի թանկացման հետ կապված:
Երթուղային տաքսիների վարորդները, մասնավորապես, հավաստում են, որ սեղմված գազի գների բարձրացումն անշահութաբեր է դարձրել վերջիններիս աշխատանքը: «Ստեղծված պայմաններում մենք կամ պետք է բարձրացնենք երթևեկության գինը, կամ աշխատենք վնասով: Առանց այդ էլ մեր աշխատանքը ծանր է, աշխատում ենք օրական 18 ժամ, առավոտյան 5-6-ից մինչև ուշ երեկո, իսկ դրա համար կոպեկներ ենք ստանում, և հիմա իշխանություններն իրենց անհեռատես տնտեսական քաղաքականությամբ ցանկանում են այդ կոպեկից էլ զրկել մեզ: Եթե այսպես շարունակվի, մենք կարտագաղթենք»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցոմ հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Իրավիճակը կարգավորելու նպատակով վարորդների և երթուղային գծերի տերերի հետ խոսելու է եկել Երևանի քաղաքապետի տրանսպորտային հարցերի գծով խորհրդական Ալբերտ Գևորգյանը: Սակայն, վարորդների և երթուղային գծերի տերերի հետ Գևորգյանի խոսակցության մեթոդներն ավելի շատ փողոցային ռազբորկա էին հիշեցնում: Նա բղավում էր ակցիայի մասնակիցների վրա, «հրամայում» անհապաղ նստել մեքենայի ղեկին և դադարեցնել «անկարգությունը», հակառակ դեպքում՝ «վատ կլինի»: Սակայն, պաշտոնյայի սպառնալիքները չեն ստիպել վարորդներին դադարեցնել գործադուլ: Նրանք հայտարարել են, որ աշխատանքի կվերադառնան այն դեպքում, երբ խնդիրը լուծում ստանա:
Նշենք, որ վերջին ամսում, այլ ապրանքների հետ միասին, թանկացել է նաև սեղմված գազը (18%):
RUB | 4.99 | 0.00 |
USD | 379.07 | -0.01 |
EUR | 444.84 | 1.58 |
GBP | 512.73 | 3.02 |
CAD | 275.03 | 0.79 |
JPY | 23.96 | 0.06 |
CNY | 54.43 | 0.09 |
CHF | 479.59 | 1.80 |

