Արմինֆո. Հայաստանի կենտրոնական բանկի գնահատմամբ` 2017 թվականին ՀՆԱ աճը կկազմի 6,4%, ինչը պայմանավորված է, հիմնականում, մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների աճի` սպասվածից բարձր (2 տոկոսային կետով) տեմպերով: Այդ մասին հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Կենտրոնական բանկի IV եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, որը հրապարակվել է 2017 թվականի նոյեմբերին, նշվել էր ՀՆԱ 4,4-4,9% աճ (միջինը` 4,6%), իսկ միջնաժամկետ կանխատեսումները հետևյալն էին. 2018թ.` 3,5-4,6%, 2019թ.` 3,5-4,9%, 2020թ.` 3,8-5,4%: ԴՎՔ նույն ծրագրում ակնկալվում էր մասնավոր սպառման աճի արագացում` նախկին 4,8%-ից մինչև 7,4% և մասնավոր ներդրումների 6% ավելացում: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումներով, 2018 թվականին Հայաստանում ՀՆԱ աճը կկազմի 3,8%` 2019թ. մինչև 4% արագացմամբ` 2017 թ. ակնկալվող 3,7% աճի դիմաց: Fitch-ը 2017թ. Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը բարելավել է մինչև 4,3%` ավելի վաղ կանխատեսված 3,4%-ից, և տեսնում է 2018- 2019 թթ. աճի միջին հաշվով 3,6% արագացման հնարավորություն: Հայաստանի բյուջեում 2018 թվականի համար ամրագրված է ՀՆԱ 4,5% աճ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է մինչև 7,3%` նախորդ տարվա 11 ամսվա 0,6%-ից: Որպես աճի դրայվեր հանդես են եկել առևտուրը, ծառայությունների ոլորտը և արդյունաբերական հատվածը: 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի սպառողական շուկայում ինֆլյացիան կազմել է 2,6%` տարեկան (2016թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ) 1% ինֆլյացիայի պայմաններում:
![]() | 6.72 | -0.01 |
![]() | 406.28 | -0.33 |
![]() | 415.50 | 1.12 |
![]() | 491.88 | -0.32 |
![]() | 315.97 | 0.74 |
![]() | 30.12 | -0.04 |
![]() | 60.11 | 0.05 |
![]() | 426.23 | 1.48 |