Արմինֆո. Եվրամիությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը կհատկացնի 1,74 մլն եվրո`մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված հինգ դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար:
Դա, մասնավորապես, «Եվրամիությունը կանանց համար. Տնտեսության ամրապնդումը սոցիալական ձեռնարկության միջոցով» (24 ամսյա ծրագիր, 446,797 եվրո բյուջեով): «Եվրամիությունը քաղաքացիական հասարակության համար. Էներգախնայողությունը Հայաստանի համայնքների համար» (24-ամսյա ծրագիր, 372 231 եվրո բյուջեով), «Դրական փոփոխություններ`քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացումով» (23 ամիս, բյուջեն`460 035 եվրո); «Լրացուցիչ իրազեկված քաղաքացիների համար տեղեկատվության և հետաքննության լրագրության հասանելիություն» (20 ամիս, բյուջեն` 390 հազար եվրո), «Հանրային կարծիք փակ աշխարհին. փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի մասին իրազեկության բարձրացում» (24 ամիս, բյուջեն կազմում է 278 072 եվրո):
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 19-ին, Երևանում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը Պիտեր Սվիտալսկին ստորագրման արարողությունից առաջ հայտարարել է, որ ծրագրերի իրականացումը մի վառ օրինակ է, որ ԵՄ-ը հանձնառու է նպաստել քաղաքացիական հասարակությանը: Նրա խոսքերով, շատ դիմումներ են եղել, բայց ընտրված են առավել արդիականները: «Այս հինգ նոր ծրագրերը ներառում են մի շարք ոլորտներ, այդ թվում երիտասարդների խնդիրները փակ հաստատություններում, կանանց կողմից կառավարվող կազմակերպությունների և կառավարության քաղաքականության հետ կապված հարցերը, բյուջեի կատարումը և էներգիայի ծախսերի կրճատումը: Հետևաբար, անկախ ձեր հետաքրքրությունից, դրանք վերաբերում են ձեզ բոլորիդ» - ասել է նա:
Միևնույն ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության հարցում, հատկապես հաշվի առնելով իրավապաշտպան կազմակերպություններ ոչ հուսադրող կանխատեսումները, ինչպիսիք են Freedom House-ը և Human Rights Watch-ը, Սվիտալսկին ընդգծել է, որ դրա գնահատումը պետք է տալ հայկական հասարակությանը: «Բայց փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ոլորտներում դրական արդյունքների հասնելու ուղին բարդ է ու դժվարին: Եվ մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը հասնելու դրական արդյունքների այդ ուղղությամբ: Պետք է հասկանալ, որ չկա ժողովրդավարության իդեալական մոդել: Պետք է ձգտենք հասնել լավագույն արդյունքի: Պետք է հասկանաք, որ ԵՄ-ը ոչինչ չի պարտադրում, մենք կարող ենք միայն աջակցել», - եզրափակել է դեսպանը: