Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը միացել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (IOSCO - International Organization of Securities Commissions) բազմակողմանի հուշագրին և ընգրկված է Հավելված «Ա»-ի ցանկում, որտեղ ընդգրկված են IOSCO MmoU հուշագիրը, ինչը թույլ կտա անցնել տեղեկատվության փոխանակմանն այս փաստաթղթի շրջանակներում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, հուշագրի ստորագրումը կայացել է այս տարվա հունվարի 18-ին:
Ըստ աղբյուրի, Հուշագրին միանալը հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ միջազգային համագործակցություն օտարերկրյա իրավասու մարմինների հետ արժեթղթերի շուկայի օրենսդրության խախտումները կանխելու և բացահայտելու նպատակով՝ ստեղծելով ներդրողների շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ:
Հայաստանի Կենտրոնական բանկը IOSCO- ի կանոնավոր անդամ է 2005 թվականից: ՀՀ ԿԲ-ն հանդիսանում է նաև IOSCO-ի Նախագահական կոմիտեի շարքի անդամ, Զարգացող շուկաների և աճի հանձնաժողովի անդամ, Եվրոպական տարածաշրջանի հանձնաժողովի անդամ: Հուշագրի ստորագրմամբ ՀՀ ԿԲ ընդգրկված է նաև մոնիտորինգի խմբում - Iosco MMoU Monitoring Group:
Նշենք, որ IOSCO- ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը միավորում է արժեթղթերի շուկայի կարգավորող մարմինները: Կազմակերպության շտաբը գտնվում է Մադրիդում: Կազմակերպությունն ստեղծվել է 1974 -ին, իսկ 1983-ին տարածաշրջանից վերափոխվեց համաշխարհային միջազգային կազմակերպության: IOSCO MMoU- ն մշակվել է 2002 թվականին, արժեթղթերի շուկաների կարգավորողների` IOSCO անդամների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ֆինանսական շուկայում անբարեխիղճ գործելակերպ ունեցող վարքի կանխարգելման նպատակով: Ներկայումս (2017-ի վերջի դրությամբ), կազմակերպությունը ունի 216 մասնակից: Կազմակերպությունն ունի երեք տեսակի անդամներ`մշտական (127), ասոցիացված (25) և փոխկապակցված (64): Կազմակերպության անդամները կարգավորում են արժեթղթերի շուկաները, որոնք կազմում են արժեթղթերի համաշխարհային շուկայի ավելի քան 95% -ը: