Արմինֆո. Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի խնդիրները հիմնականում կապված են «Վերին Լարս» անցակետի լոգիստիկայի հետ: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում:
Վարչապետը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: Ըստ նրա, երկրում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված ժամանակակից, շահութաբեր և արդյունաբերական գյուղատնտեսության ոլորտի ստեղծմանը, դա նաև նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծումն է, նաև անցումը դեպի նոր կաթիլային ոռոգման համակարգին, ինչպես նաև գյուղատնտեսական լիզինգի աջակցման ծրագրեր են, մատչելի պայմաններով վարկեր, հակակարկտային նոր համակարգերի ծրագրեր, որոնք աստիճանաբար պետք է ընդգրկեն հանրապետության ողջ տարածքը: «Բնականաբար, այս ամենը չի կարող չանդրադառնալ մեր գյուղատնտեսական ապրանքների արտահանման վրա դեպի Ռուսաստան, ինչը դինամիկ աճում է»,-հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է խնդիրներին, դրանք, ըստ վարչապետի, հիմնականում կապված են Վերին Լարսի լոգիստիկայի հետ: Դրանք հիմնականում տեխնիկական բնույթի խնդիրներ են, կապված եղանակային պայմանների հետ: Ներկայումս, ինչպես ասել է վարչապետը, քննարկվում են նաև լոգիստիկայի այլընտրանքային տարբերակները: Միևնույն ժամանակ, աշխատանքներ են տարվում է բարձրացնել հայկական արտադրանքի ներկայացուցչությունը տարբեր ցուցահանդեսներում, որոնք նույնպես նպաստում են արտահանման աճին և նոր շուկաների առաջացմանը:
Նշենք, որ վիճակագրական օպերատիվ տվյալներով, 2017 թվականի հունվար-նոյեմբերին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է աննախադեպ աճ - տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%: Աճի առաջատարներն են եղել` առևտրի, ծառայությունների և արդյունաբերական հատվածները, համապատասխանաբար`14.4%, 14.2% և 12.3% աճ: Արտահանման ծավալների տարեկան աճը կազմել է 23,5%, մինչև 971.4 մլրդ դրամ ($ 2013,8 մլն), իսկ ներմուծման ծավալները` 28%, մինչև 1.819 տրլն դրամ ($ 3770,4 մլն): Շինարարական հատվածը վերջապես արձանագրել է աճ, բայց աննշան`0.3%, մինչև 324.5 մլրդ դրամ: Ներկայումս, գյուղատնտեսությունը շարունակում է մնալ տնտեսության միակ ուղղությունը, որտեղ դինամիկան բացասական է, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 3,9%, մինչև 811.7 մլրդ դրամ:
Մինչդեռ, «Վերին Լարս» անցակետը, որը գտնվում է ռուս-վրացական սահմանի ռուսական կողմում, իսկ «Դարյալ» անցակետը`վրացական կողմում, անցյալ դարի 90-ականների սկզբից դարձել է Հայաստանը Ռուսաստանի կապող միակ ցամաքային ճանապարհը: Այն պարբերաբար փակվում է: Չնայած այնա բանին, որ վրացական կողմն իրականացրել է ճանապարհի արդիականացմանն ուղղված հսկայական աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 2016 թվականի ամռանը հայտարարել էր, որ հնարավոր է Հարավային Օսիայի տարածքով բացել ճանապարհ: Սակայն, ըստ բրիտանական International Alert ընկերության հետազոտության, ոչ կառավարական կազմակերպության հետազոտությունների համաձայն, 1991 թվականից ի վեր չգործող Երևան-Թբիլիսի-Սուխում-Սոչի երկաթուղու վերակառուցումը կարժենա 277,5 մլն դոլար, որը կհաջողվի վերադարձնել 100 տարուց ոչ շուտ: 251 մլն դոլար պահանջվում է Փսոու-Ինգուր 190 կմ աբխազական հատվածի վերականգնման համար: Իսկ Զուգդիդից Թբիլիսի և այնուհետև մինչև Երևան երկաթուղին աշխատում է: Ուշագրավ է, որ աբխազ փորձագետների պաշտոնական եզրակացությունների համաձայն, այդ գումարը կազմում է 350-400 մլն դոլար, մինչդեռ նրանց վրացի գործընկերները կարծում են, որ դրա համար կպահանջվի 73 մլն դոլարից ոչ ավելի: