Երեքշաբթի, 23 Հունվարի 2018 13:41
Ալինա Հովհաննիսյան

Պետական եկամուտների կոմիտեն 2017թ.-ին 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ հարկա­յին եկամուտ­­ է ապահովել պետական բյուջե

Պետական եկամուտների կոմիտեն 2017թ.-ին 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ հարկա­յին եկամուտ­­ է ապահովել պետական բյուջե

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2017 թվականին պետա­կան բյուջե հաշվեգրված հարկա­յին եկամուտ­­ները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումար­ները: 2017թ. պետական բյուջեով նախատեսված էր 1 տրիլիոն 135 մլրդ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊԵԿ մամուլի ծառֆայությունից, 2017թ.-ի փաստացի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամա­նա­­կաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 %-ով: 883,8 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 317,8 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ հարկային մասով աճը կազմել է 64,6 մլրդ դրամ կամ 7.9 %, իսկ մաքսային մասով` 60 մլրդ դրամ կամ 23.3 %: Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, այդ պարագայում նախորդ տարվա նույն ժամանա­կաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմում է 78,7 մլրդ դրամ կամ 7.3 %: