Երեթշաբթի, 23 Հունվարի 2018 14:48
Նաիրա Բադալյան

ՀՀ խորհրդարանում մեկնարկել են թանկացումների հետ կապված լսումները, իշխանությունները հավատարիմ են մնում գնաճի նախորդ տարբերակին

ՀՀ խորհրդարանում մեկնարկել են թանկացումների հետ կապված լսումները, իշխանությունները հավատարիմ են մնում գնաճի նախորդ տարբերակին

Արմինֆո. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը, հղում անելով վիճակագրական տվյալներին, հավաստում է, որ 2017 թվականի հունվար-դեկտեմբերին գնաճը կազմել է 2.6%, երկու երկու տարվա գնանկումից հետո (2016-ին`1,1% և 2015-ին`0,6%): Այսօր ՀՀ Ազգային ժողովում, կապված որոշ ապրանքների գների զգալի աճի հետ, մեկնարկել են լսումները պետական ​​մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Բացելով լսումները, տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն անմիջապես խափանեց բոլոր նրանց փորձերը, ովքեր հույս ունեին հարցեր տալ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին, հույս ունենալով հասկանալ հաշվարկման մեթոդաբանությունը և գնաճի վերաբերյալ տվյալների անհամապատասխանությունը հասարակ քաղաքացիների զգացմունքներին: Ինչպես հայտարարել է Հարությունյանը, Ծառայության ղեկավարը հանդես կգա հաղորդագրությամբ, այլ ոչ թե հաշվետվոթյամբ, հետևաբար, այս ձևաչափը չի ենթադրում բանավիճել Մնացականյանի հետ:

 

Ի պատասխան, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ է Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարից չխլե նրա թանկարժեք ժամանակը: «Եթե այդպես է, ապա պարոն Մնացականյանը կարող է գնալ իր գործերով», - ասել է նա, նշելով քննարկումների հիմնական թեման հրապարակված վիճակագրական տվյալներն են: Իսկ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, իր հերթին, ասել է. «Լսումների նման ձևակերպումներով մեկնարկը համարում ենք անընդունելի, մենք պետք է ունենանք բաց քննարկումների հնարավորություն: Ըստ էության, այս քննարկումների նպատակը հենց դա է, հակառակ դեպքում – անիմաստ է»: Բանավեճը եզրափակել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտարարելով, որ նրա համար չեն հավաքվել, «աչքերին թոզ փչելու համար» և գերատեսչությունների բոլոր ղեկավարները կպատասխանեն հետաքրքրող բոլոր հարցերին:

 

Այսպես, ինչպես հայտարարել է Ստեփան Մնացականյանը, դեռ հունվարի 10-ին Ծառայությունն ամփոփել էր 2017-ի սպառողական գների տվյալները: 2018-ի հունվարի տվյալները կներկայացվեն միայն այս տարվա փետրվարի 5-ին: Տվյալների համաձայն, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 101.5%, գրանցելով գների 1.5% աճ: 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին գնաճը կազմել է 2.6%: Դա հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ալկոհոլի և ծխախոտի) գների 5.3% և ոչ պարենային ապրանքների`1.7% աճով, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.5%: 2017 թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0,2%, նախորդ տարվա 0.1% անկման համեմատ:

 

Տարեկան կտրվածքով սպառողական շուկայում գնաճը կազմել է 1%, ինչը պայմանավորված էր պարենային ապրանքների`4% թանկացումով, ոչ պարենային ապրանքների 1.8% էժանացումով և ծառայությունների սակագների`1,3% անկումով: Միայն 2017-ի  դեկտեմբերին սպառողական գներն աճել են 1.5%, ինչը հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների 3,2% թանկացումով, ոչ պարենային ապրանքների`0.1% թանկացումով և ծառայությունների սակագների 0.1% աճով: Երևանում դեկտեմբերին սպառողական գներն աճել են 1,2%:

 

Ըստ վիճակագրության, դեկտեմբերին գնաճը պարենային ապրանքների շուկայում (3.6%, չհաշված ոգելից խմիչքը և ծխախոտը), հիմնականում պայմանավորված է բանջարեղենի և մրգերի 25,1% և 4.3% թանկացումով: Երևանում բանջարեղենը դեկտեմբերին թանկացել է  21,9%, իսկ մրգերը`4.1%: Ընդհանուր առմամբ միրգն ու բանջարեղենը դեկտեմբերին թանկացել են 17,2%: Կաթնամթերքի, պանրի ու ձվի գները տարեկան կտրվածքով աճել են 7%, իսկ միայն դեկտեմբերին`2.6%, ինչը հիմնականում պայմանավորված էր ձվի գնի 7.3% աճով: Մայրաքաղաքում այս ապրանքատեսակները աճել են 2.4%: Մսամթերքի գները տարեկան կտրվածքով աճել են 11%, իսկ դեկտեմբերին`1.3%, իսկ Երևանում` 0.8%: Ձուկը և ձկնամթերքը տարեկան կտրվածքով թանկացել են 24,8%, իսկ դեկտեմբերին էժանացել 0,3%, իսկ մայրաքաղաքում`0,7%:

 

Շաքարը և շաքարավազը տարեկան կտրվածքով էժանացել են 6%, իսկ միայն  դեկտեմբերին`0,5%, մայրաքաղաքում`0.3%: Դեկտեմբերին թեյը, սուրճը, կակաոն, ոչ ոգելից խմիչքները էժանացել են 0.5%, հացամթերքը և հացահատիկային կուլտուրաները` 0.4%, կարագը և ճարպերը` 0.2%:

 

Ոչ պարենային ապրանքների խմբում բենզինի և դիզելային վառելիքի գները դեկտեմբերին աճել են 1,6% և 1.8%, համապատասխանաբար, տարեկան թանկացումը`18,2-18,9%: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0.2%:

 

Ինչ վերաբերում է ծառայությունների սակագներին, դրանց աճը 2017-ի դեկտեմբերին կազմել է 0,1%, ինչը հիմնականում պայմանավորված է եղել հյուրանոցային ծառայությունների`1,3%, մշակույթի ոլորտի և հանգստի ծառայությունների`1,2%,  բնակարանային ծառայությունների`0,2% թանկացումներով: Միևնույն ժամանակ, տրանսպորտի ոլորտում ծառայությունների սակագները նվազել են 0,5%: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները դեկտեմբերին աճել են 0.1%: Իր զեկույցի վերջում Ստեփան Մնացականյանը կոչ է արել նրանց, ովքեր կասկածում էին բերված տվյալների վրա, հավատալ դրանց արժանահավատությանը: Նրա խոսքով, սպառողական գների ինդեքսի կառուցման և հաշվարկման մեթոդաբանությունը ներկայացրել են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները, հետևաբար, կասկածելու հիմքեր չկան:

 

Նշենք, որ 2017 թ. Պետական ​​բյուջեի համաձայն, Հայաստանում 12-ամսյա գնաճը նախատեսվում է 4% (+/- 1,5%):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
14.08.2020
RUB6.610.01
USD484.83-0.34
EUR571.91-2.24
GBP634.16-0.54
CAD366.13-0.62
JPY45.430.02
CNY69.86-0.02
CHF531.90-1.14



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000