Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով Հայաստանի Ֆինանսական հաշտարարի լավագույն գործընկերներ են ճանաչվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը և Յունիբանկը: Ինչպես հունվարի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ֆինասական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը, այդ ֆինանսական կազմակերպություններն աչքի են ընկել համագործակցության որակով և կողմերի հաշտեցման ճանապարհով լուծված գործերի թվով:
Դրա հետ մեկտեղ, 2017 թ. արդյունքներով Ֆինհաշտարարը պատվոգրեր է հանձնել բանկային հատվածի և ապահովագրության ոլորտի լավագույն գործընկեր- մասնագետներին: Այսպես՝ քննարկվող գործերին աջակցելու համար
պատվոգրեր են ստացել ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր գործերով իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Բաղդասարյանը և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության իրավաբան Հովիկ Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի արդյունքներով Հայաստանի Ֆինասական հաշտարարի լավագույն գործընկերներն էին ճանաչվել Արդշինբանկը և ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությունը, իսկ լավագույն մասնագետներ՝
HSBC Բանկ Հայաստանի ավագ իրավախորհրդատու Շաքե Մանուկյանը և «Նաիրի Ինշուրանսե ապահովագրական ՓԲԸ գույքային հայտերի վարչության ղեկավար Յուրի Պառավյանը: 2015 թվակաին Ֆինհաշտարարի լավագույն գործընկերներն էին ճանաչվել Արդշինբանկը և «ԻՆԳՈ Արմենիաե ապահովագրական ընկերությունը: «Լավագույն գործընկեր մասնագետե պատվոգիրն ստացել էին Ռոզա Պեդանյանը (Արդշինբանկ) և Հայկ Մանգոյանը («ԻՆԳՈ Արմենիաե):
Հիշեցնենք, որ Ֆինանսական հաշտարարի ծառայությունը Հայաստանում, որը գործում է 2009 թվականի սկզբից, տրամադրվում են անվճար, իսկ հաշտարարի գործունեությունը վճարում են իրենք`ֆինանսական հաստատությունները: