Արմինֆո. Հաջորդ շաբաթ Պրահայում կկայանան ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի բանակցությունները ՌԴ հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: Հանդիպման թեմաներից մեկը կլինի ռուս-վրացական սահմանին բեռների դիտարկման շուրջ 2011 թվականի համաձայնագրի կատարումը:
«Կոմերսանտի՚ թղթակցի հետ զրույցում Գրիգորի Կարասինը պատմել է, որ Մոսկվան մեծ հույսեր է կապում այդ համաձայնագրի հետ: «Ակնկալում ենք, որ այն հզոր խթան կհաղորդի առևտրին տարածաշրջանում՚, - հայտարարել է նա, հավելելով, թե քանի որ Վրաստանը չի ճանաչել իր նախկին տարածքի մի մասում երկու նոր անկախ պետությունների կազմավորումը, ապա անորոշություն կար այն առնչությամբ, թե այժմ որտեղ է նրա մաքսային սահմանը, իսկ 2011 թվականի համաձայնագիրն անհրաժեշտ պարզություն է մտցրել այդ հարցում: «Այդ միջազգային պայմանագրում նախանշված են Վրաստանի մաքսային ծառայության համար հատկացված վայրերի ստույգ աշխարհագրական կոորդինատները՚, - ընդգծել է Կարասինը, պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Կազբեգի շրջանին, Ինգուրի գետից դեպի հարավ գտնվող վայրին (որից այն կողմ սկսվում է Աբխազիայի Հանրապետության տարածքը) և Գորիի շրջակայքին (Հարավային Օսիայի Հանրապետության հետ սահմանի մոտ): Կարասինը նաև հավելել է, որ Մոսկվան և Թբիլիսին մտադիր են շուտով ավարտել ներպետական ընթացակարգերը` առաջիկա ամիսներին անհրաժեշտ փաստաթղթերն ստորագրելու նպատակով, և դրանից հետո համաձայնագիրը կաշխատի:
Նշենք, որ Երևանում ռուս-վրացական սահմանին բեռների դիտարկման շուրջ 2011 թվականի համաձայնագրի կատարումը դիտարկում են որպես «Վերին Լարս՚ հսկիչ անցակետի այլընտրանք, որը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճաապարհն է, և ձմռանը, գարնանային ու աշնանային վարարումների շրջանում հաճախ անցակետում բեռնատարների կուտակումներ են գոյանում: Կառավարության նիստերից մեկում վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի նախարարությանը հանձնարարել է մշակել Ռուսաստանի հետ այընտրանքային տրանսպորտային հաղորդակցություններ և այդ առնչությամբ բանակցություններ վարել ռուսական և վրացական կողմերի հետ:
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը համաձայնել էր բացել «Կազբեգի-Վերին Լարս՚ այլընտրան քային անցակետ` Վրաստանիկց Ռուսաստան բեռնափոխադրումների համար, սակայն` բացառապես ֆորս-մաժորի դեպքում; Դա ենթադրում է բնական երևույթներ, որոնց հետևանքով Լարսի ճանապարհը փակվում է, և այնտեղ գոյանում են, հիմնականում, Հայաստանից դեպի Ռուսաստան մեկնող բեռնատարների մեծ կուտակումներ: