Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին արագացել է մինչև 7.7%, 2016 թվականի մինչև 0.5% դանդաղման փոխարեն: Աճի դրայվերներն են եղել առևտրի, ծառայությունների և արդյունաբերական հատվածները: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, միայն 2017-ի դեկտեմբերին արձանագրվել է 21,8% աճ, տարեկան աճը`12,6%, իսկ մեկ տարի առաջ, դեկտեմբերին աճը կազմել էր 17.9%, տարեկան 0.1% բացասական դինամիկայով:
Տնտեսական ակտիվության աճին հունվար-դեկտեմբերին նպաստել են` ծառայությունների ոլորտը`14.4% տարեկան աճ, առևտրի ոլորտը`14%, արդյունաբերական հատվածը`12.6%, նախորդ տարվա, համապատասխանաբար, 7.1%, 0.1% և 6.7 աճի համեմատ: Համեմատաբար համեստ աճ են արձանագրել էներգետիկ համալիրը և շինարարական ոլորտը` 6.1% և 2.2%, որտեղ նախկինում գրանցվել էր 6.2% և 10.8% անկում: Այս ֆոնին, գյուղատնտեսական հատվածում անկումը դանդաղել է մինչև 3%, 2016-ի 5.2% -ից:
Արդյունաբերական գների ինդեքսը 2017-ի հունվար-դեկտեմբերին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,9%: 2017-ի դեկտեմբերին, 2016-ի դեկտեմբերի համեմատ`3,2%, իսկ միայն 2017 թվականի դեկտեմբերին`0.8%:
Ամսական կտրվածքով բոլոր ոլորտներն արձանագրել են աճ: Շինարարության ոլորտը` 83.4%, առևտրի`35.1%, էներգետիկ համալիրը`32.2%, գյուղատնտեսությունը`11.1%, արդյունաբերական հատվածը`10.2%, ծառայությունների ոլորտը`10.1%: Տարեկան կտրվածքով նույնպես արձանագրվել է աճ: Էներտահամալիր`17.8%, ծառայությունների ոլորտ և արդյունաբերություն`15.6%, առևտրի ոլորտ`12.7%, շինարարություն`10.4% գյուղատնտեսության ոլորտ`3.3%:
Ըստ վիճակագրական տվյալների, 2017-ի հունվար-դեկտեմբերին բացարձակ մեծությամբ առաջատարնեն են`առևտրային հատվածը, 2,6 տրլն. դրամ ($ 5.4 մլրդ) ծավալի: Այնուհետև գաջորդում են` արդյունաբերական ոլորտ - 1.7 տրլն.դրամ ($ 3.4 մլրդ), ծառայությունների ոլորտ - 1.5 տրլն դրամ ($ 3.01 մլրդ), գյուղատնտեսական ոլորտ - 906.8 մլրդ դրամ ($ 1.9 մլրդ), շինարարության ոլորտ - 415,9 մլրդ դրամ (861,5 մլն դոլար): 2017-ի հունվար-դեկտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 7762.9 մլն կՎտժ, որից 825.5 մլն կՎտժ-ը`միայն դեկտեմբերին:
ՄԻևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը 2017-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 3100.4 մլրդ. դրամ ($ 6425,6 մլն), տարեկան աճը`26,9%: Դրա կառուցվածքում արտահանման տարեկան աճը կազմել է 25,2%, մինչև 1082.1 մլրդ դրամ ($ 2242,9 մլն), իսկ ներմուծմանը`27.8%, մինչև 2018.3 մլրդ դրամ ($ 4182,7 մլն):
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2017 թվականի դեկտեմբերին կազմել է 483.18 դրամ / $ 1, իսկ հունվար-դեկտեմբերին`482.72 ՀՀ դրամ / $ 1: