
Արմինֆո.«Մենք ցանկանում ենք որպեսզի Վրաստանի տարածքով ճանապարհը և տարանցումը լինի կայուն, քանի որ դրանից մեծապես կախված է մեր տնտեսությունը», - Դավոսում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին հաղորդում է «Առաջին ալիքը» 1tv.ge-ն:
Անդրադառնալով Ցխինվալի տարածաշրջանով ռուսական բեռները Հայաստան ուղարկելու հեռանկարներին, վարչապետը նշել է. «Բնականաբար, մենք խնդրում ենք մեր հարևաններին և ընկերներին դիտարկել հնարավորությունը, որպեսզի բեռների առաքումը չունենա ընդհատումներ, որ եղանակային, ոչ էլ պատճառներով: Օրինակ, 2016 թվականի դեկտեմբերին մենք երկու շաբաթ չէինք կարողանում ստանալ բեռները: Ելնելով դրանից, խնդրանք եղավ, որպեսզի արտաքին աշխարհի հետ շփվելու համար մենք ստիպված չլինենք փնտրել այլընտրանքների ուղիներ: Դա բպում է թե Հայաստանի, և թե Վրաստանի շահերից»:
Նշվում է նաև, որ Կարեն Կարապետյանը չի ցանկացել խոսել Ծխինվալիի շրջանում ապրանքների տեղափոխման հնարավորության մասին:-
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

