Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 22-26-ը նախորդ շաբաթվա համեմատ ծավալը կրճատվել է 0,5%-ով՝ մեկ շաբաթ առաջվա 44,3%-ի համեմատ:
Ընդ որում` շաբաթվա ընթացքում ամեն օր գործարքներ են կատարվել, սակայն խոշոր ծավալ է արձանագրվել չորեքշաբթի և հինգշաբթի: Դրան զուգընթաց, ներբանկային շուկայում խաղացողներն ակտիվացրել են դոլարի և եվրոյի վաճառքը՝ նվազեցնելով հետաքրքրությունն այդ արժույթների գնման նկատմամբ, միաժամանակ սկսել են ակտիվորեն գնել ռուբլի՝ պասսիվ տրամադրվելով դրանց վաճառքի նկատմամբ: Արտարժույթի բորսայական հարթակը 2017 թվականի յոթամսյա լռությունից հետո դատարկ էր նաև 2018 թվականի հունվարին:
Արդյունքում դրամը դոլարի նկատմամբ շարունակել է արժեվորվել 481,5 մինչև 480,5 դրամ/$1, արագացնելով եվրոյի նկատմամբ արժեզրկման տեմպերը՝ 590-ից մինչև 599,5 դրամ/1 եվրո, և կրկին սկսելով թուլանալ ռուբլու նկատմամբ՝ 8,5-ից մինչև 8,6 դրամ/1 ռուբլի: 2017 թ. հունվարի 26-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 486,5 դրամ/$1, եվրոյի նկատմամբ 523 դրամ/1 եվրո և ռուբլու նկատմամբ 8,2 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքների համեմատ ցույց է տալիս եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` դոլարի նկատմամբ արժեվորման պայմաններում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորել են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հունվարի 22-26-ը միջբանկային շուկայում գործարքների ծավալները կազմել են $10.5 մլն, միջին փոխարժեքը` 480,77 դրամ/$1 (482,96 դրամ/$1-ի փոխարեն), ընդ որում` առավելագույն ծավալն արձանագրվել է երեքշաբթի և հինգշաբթի՝ $3.6 մլն և $3 մլն: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի գնման տրենդը նախորդ շաբաթվա համեմատ
3,8% աճից փոխվել է 0,6% անկումի՝ վաճառքի հակառակ պատկերի պայմաններում՝ 21% անկումից 15,8% աճ, եվրոյի առքի դինամիկան արագացրել է անկումը՝ 15,4%-ից մինչև 41%՝վաճառքի 20% անկումից մինչև 18,3% աճի պայմաններում, ինչի ֆոնին ռուբլու գնումը 37,5% անկումից փոխվել է 18% աճի, իսկ վաճառքը, ընդհակառակը, 18,6% աճից փոխվել է 1,3% անկման: Արդյունքում գնվել է $78.5 մլն՝ 480,31 դրամ/$1 միջին փոխարժեքով, 7.8 մլն եվրո՝ 589,33 դրամ/1EUR, и 1.2 մլրդ ռուբլի 8,48 դրամ/1RUR միջին փոխարժեքով, իսկ վաճառվել $91.04 մլն՝ 481,65 դրամ/$1 միջին փոխարեքով, 14.2 մլն եվրո՝ 593,00 դրամ/1EUR միջին փոխարժեքով և 466.04 մլն ռուբլի՝ 8,58 դրամ/1RUR միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ /հունվարի 15-20-ը/ Հայաստանի բանկերը տրամադրել են 79.6 մլրդ դրամի և $56.1 մլն-ի վարկեր: Դրան նախորդած ժամանակահատվածի (հունվարի 8-13-ը) համեմատ տրամադրվող վարկերի դինամիկան փոխվել է անկումից աճի. դրամային վարկերը` 42% անկումից մինչև 34,5% աճ, իսկ դոլարայինը՝ մինուսային 73%-ից մինչև պլյուսային 41,7%: