Արմինֆո. Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները: Պատվիրակությունը գլխավորել է ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Կողմերն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներին, նախանշել են հետագա անելիքներն ու քննարկել դրանց իրականացման մոտեցումները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Վարդան Արամյանը կարևորել է կողմերի միջև արդյունավետ գործընկերության զարգացումը. «Մենք մշտապես փորձում ենք առավելագույն արդյունքի հասնել մեր համակարգված և հետևողական աշխատանքի միջոցով և բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցության դերն այդ հարցում», - ասել է Վարդան Արամյանը:
Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ կարևոր է կողմերի միջև ակտիվ երկխոսության պահպանումն ու հետագա խորացումը. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ինչպես մասնավոր հատվածի խթանման, այնպես էլ ընդհանուր ներդրումների մասով: Պետք է գնահատել ներկա վիճակն ու առաջնահերթություններ սահմանել` որդեգրելով իրատեսական և թափանցիկ գործելաոճ»,- ընդգծել է նա:
Հանդիպման ավարտին կողմերն ամփոփել են քննարկման արդյունքներն ու պայմանավորվածություն ձեռք բերել երկկողմ համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:
![]() | 4.79 | -0.08 |
![]() | 383.48 | 0.23 |
![]() | 444.68 | 6.32 |
![]() | 521.11 | 3.91 |
![]() | 281.25 | 1.18 |
![]() | 26.72 | 0.31 |
![]() | 53.44 | 0.11 |
![]() | 472.21 | 5.91 |