Երեթշաբթի, 30 Հունվարի 2018 19:33
Դավիթ Ստեփանյան

Կարեն Կարապետյանը քննարկել է Էներգետիկայի նախարարության ծրագրերի իրագործումը

Կարեն Կարապետյանը քննարկել է Էներգետիկայի նախարարության ծրագրերի իրագործումը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: 

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով նախարարությունը 2017 թ. իր առջև հետևյալ խնդիրներն է դրել՝ առաջիկա տարիներին սեփական այլընտրանքային վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող էներգետիկայի ծավալը, էլեկտրաէներգիայի ծավալը երկրի ներքին սպառման կառուցվածքում հասցնել առնվազն 50 տոկոսի, առնվազն 20 տոկոսով իջեցնել գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսվող գազի ծավալները և առնվազն 10 տոկոսով ավելացնել միջուկային էներգիայի մասնաբաժինը, արտադրությունը, արտադրության ծավալը՝ միաժամանակ հասնելով հուսալիության բարձրագույն մակարդակի էներգաբլոկի՝ դրա արդիականացման ճանապարհով: Այս նպատակով իրականացվել են հետևյալ միջոցառումները. Պետություն-մասնավոր հատված համագործակցության ռեժիմով մեկնարկել են Շնող ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվարկային աշխատանքները՝ 76 ՄՎտ նախնական դրվածքային  հզորությամբ, որն ամբողջությամբ կօգտագործի Դեբեդ գետի չօգտագործված ջրային ներուժը:  Տրամադրվել են 10 ՄՎտ ընդհանուր հզորության 11 փոքր արևային ՀԷԿ-երի կառուցման լիցենզիաներ. դրանք պիլոտային ծրագրեր են, որից 3-ն արդեն կառուցված է, մնացածը առաջիկա 1-2 տարում շահագործման կհանձնվի: Հայտարարվել է Մասրիկ-1 արևային կայանի (դրվածքային հզորությունը` 55 ՄՎտ) կառուցման մրցույթը, որի նախաորակավորման փուլն անցել է միջազգային հեղինակություն և փորձ ունեցող 10 ընկերություն: Մրցույթը կշարունակվի 2018 թ., կընտրվի հիմնական կապալառու, և նախարարության հաշվարկներով՝ 2019 թ. արդեն ավարտուն Մասրիկ-1 կայանը կհանձնվի շահագործման: Առանց լիցենզավորման արևային ֆոտովոլտային կայանների  տեղադրման խթանումն ապահովելու  նպատակով կառավարության որոշմամբ թույլատրելի հզորությունը 150 ՄՎտ-ից հասցվել է 500 ՄՎտ-ի: Այս պահին արդեն տեղադրված է 243 արևային կայան՝ 2.8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: 2017 թ. տրամադրվել են 36 փոքր ՀԷԿ-երի լիցենզիաներ՝ 69 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ, որոնք շահագործման կհանձնվեն առաջիկա 2-3 տարիներին: Առնվազն առաջիկա 2 տարում 10 ՄՎտ կհասնեն զուտ փոխհոսքերի սկզբունքով աշխատող արևային կայանները: Բացի դրանից, արդեն առաջիկա տարիներին ներքին սպառման կառուցվածքում հիդրո- և արևային կայաններից արտադրվող հոսանքի տեսակարար կշիռը կհասցվի մոտավորապես 50 տոկոսի: Նախարարի խոսքով՝ երկրորդ կարևոր խնդիրը գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի ծավալի, գազի ծախսի կրճատումն է մոտավորապես 20 տոկոսով. պետություն-մասնավոր հատված համագործակցության ռեժիմով կառավարության որոշմամբ իտալական «Ռենկո» ընկերության հետ կնքվել է պայմանագիր, և սկսվել են Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման նախագծային-նախահաշվային աշխատանքները: Ֆինանսավորումը կատարում է Միջազգային ֆինանսական կորպորացիան: Նախատեսվում է, որ ՕԳԳ-ն կհասնի 53 տոկոսի, ինչն ընդհանուր միջին հաշվեկշռով կնվազեցնի գազի ծախսը գազային կայաններում: Բացի այդ, այս տարի կմեկնարկի ամերիկյան «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության հետ անցած տարի ստորագրված համաձայնագիրը. գտնվել են ֆինանսավորման աղբյուրները, և այս տարի հունիսին կմեկնարկի Երևանի ՋԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման ծրագիրը, որի արդյունքում Երևանի ՋԷԿ-ի ՕԳԳ-ն կբարձրանա 1.3 տոկոսով, և 7 ՄՎտ-ով կավելանա արտադրական ներուժը: Այս երկու միջոցառման շնորհիվ Հայաստանը կկարողանա առաջիկա 2-3 տարում 20 տոկոսով իջեցնել գազի ծախսը գազային կայաններում:

2017 թ. հաջողությամբ իրականացվել է 2016 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ ֆինանսավորմամբ սկսած ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագիրը, պահպանվել են ծրագրային բոլոր ցուցանիշները և ժամկետները:

 

Կառավարության կողմից հաստատվել,Ազգային ժողով են ուղարկվել ու այժմ այնտեղ քննարկվում են «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք կնպաստեն շուկայի ազատականացմանը: 2017 թ. վերսկսվել և ամբողջ թափով իրականացվել են Իրան-Հայաստան 400 կՎ լարման 3-րդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները: 2018 թ. համար բերվել են հիմնական սարքավորումները, նախատեսվում է մարտ ամսից սկսել այս տարվա աշխատանքները, իսկ օդային գիծն ավարտի հասցնել 2019 թ.: 2017 թ. դեկտեմբերի 18-ին համաձայնություն է ձեռք բերվել Գերմանական զարգացման  KfW բանկի հետ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ֆինանսավորման նպատակով: Նախատեսվում է մինչև 2018 թ. մարտ հայտարարել մրցույթը և մայիս-հունիս ամիսներին ունենալ հիմնական կապալառուին: Նախարարը նշել է, որ հաշվի առնելով գծի երկարությունը՝ Հայաստան-Վրաստան գիծը ևս ավարտուն տեսքի կբերվի Հայաստան-Իրան գծի հետ համատեղ՝ 2019 թ. ավարտին:

 

2017 թ. արձանագրվել է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում արտահանման ծավալների աննախադեպ աճ՝ դեպի Վրաստան և Իրան: 2017 թ. Հայաստանը դարձել է ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նախագահող երկիր և հայտ է ներկայացրել առաջիկա 1-2 տարվա համար էներգետիկ խարտիայում ևս նախագահող երկիր դառնալու համար: Հայտը գտնվում է քննարկման փուլում:

 

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողով, որի հիմնական գործառույթներն են տեխնիկական քաղաքականությունը, ՀՀ էներգետիկ համակարգում գլխավոր ինժեների գործառույթի ներդրումը, որը կներառի բոլոր տեսակի վթարների քննարկումը և վթարների կանխարգելման ծրագրերի մշակումը: Հանձնաժողովի խնդիրն է նաև՝ կենտրոնացնել աշուն-ձմեռ մաքսիմումի անցման նախապատրաստական աշխատանքները մեկ միասնական օղակում և վերահսկել՝ միաժամանակ սահմանելով դրանց չափորոշիչները, ծավալները և գրաֆիկները: Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեխնիկական քաղաքականության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

 

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովման հարցին՝ նախարար Մանուկյանը ներկայացրել է պատասխանատու ընդերքօգտագործման և հաշվետու հանքարդյունաբերության առումով կատարված աշխատանքները: Այս նպատակով նախարարության երեք ստորաբաժանում միավորվել է մեկ միասնական՝ Ընդերքի գործակալության մեջ, և ընդերքօգտագործողներն այժմ օգտվում են մեկ պատուհանի սկզբունքից: 2017 թ. Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, որով Հայաստանը ոլորտում թափանցիկություն ապահովելու մի շարք պարտավորություններ է ստանձնել: «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների բոլոր անձնագրերը (շուրջ 2 մլն էջ), ինչպես նաև երկրաբանական ամբողջ տեղեկատվությունը թվայնացվել է, ամբողջությամբ տեղադրվել և հասանելի է www.geo-fund.am կայքում:

 

Կառավարությունը հաստատել է և ԱԺ է ուղարկել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը 3 հիմնական սկզբունք է արձանագրում.  ընդերքի մասին օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխությամբ ընդերքօգտագործողը պարտավորություն է  ստանձնում ընդերքից արդյունահանված ամբողջ ծավալները ներկայացնել հանրությանն էլեկտրոնային տարբերակով; Հարկային օրենսգրքում առաջարկված փոփոխությամբ պետական լիազոր մարմինները պարտավորություն են ստանձնում՝ համապարփակ տեղեկատվություն հրապարակել համապատասխան էլեկտրոնային հարթակում ՀՀ պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջեներ ընդերքօգտագործողների և հանքարդյունահանողների մուծած և վճարած բոլոր մասհանումների և գումարների մասին: Դրանով ֆինանսական բոլոր հոսքերը վերահսկելի կլինեն հանրության կողմից; Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությամբ պատասխանատվություն և պատիժ է նախատեսվում թե´ լիազոր պետական կառավարման մարմնի, թե´ ընդերքօգտագործողի համար՝ այս պարտավորությունները չկատարելու պարագայում: Նախատեսվում է, որ մինչև մարտի 1-ը Ընդերքի գործակալությունը կներկայացնի իր զարգացման հայեցակարգը:

 

Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել գերատեսչության 2017 թ. գործունեությունից՝ նշելով, որ  ժամանակի հրամայականով պայմանավորված՝ պետք է ավելի մեծ թափով շարունակվի աշխատանքը բոլոր ուղղություններով: Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը վարչապետին զեկուցել է, որ 2017 թ. արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության աճ՝ 6.1 տոկոս, սպառման աճ՝ 4.1 տոկոս, արտահանման աճ՝ 17. 1 տոկոս, իսկ գազի ոլորտում՝ 6.52 տոկոս ներմուծման աճ Ռուսաստանից, 4.86 տոկոս աճ՝ Իրանից և 17.1 տոկոս արտահանման աճ: Կարեն Կարապետյանը կարևորել է էներգետիկ փոխհոսքերի շարունակական ավելացումը և տարածաշրջանային էներգետիկ հաբի ձևավորումը: «Մենք տարածաշրջանում իրականում շատ լավ շանս ունենք: Եթե մենք ճկուն վարվենք, շատ հետաքրքիր տարածաշրջան է իր բոլոր բարդություններով՝ հարևան Իրան, Իրաք, Թուրքմենստան Վրաստան՝ իր հարակից տարածքներով: Մինչև 2020 թվականը մենք այս հարթակում պետք է ունենանք 1-2 խոշոր ռեգիոնալ խաղացող», - ասել է կառավարության ղեկավարը՝անհրաժեշտ համարելով համապատասխան կարողությունների ձևավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ներկայացրել է նաև այլընտրանքային՝ արևային, քամու և հողմային  էներգետիկայի զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Նրա խոսքով՝ վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակում երկրաջերմային ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման շրջանակում պատրաստվել է «Կարկառ երկրաջերմային էլեկտրակայանի նախնական ինքնարժեքի հաշվարկը» հաշվետվությունը և հաշվետվության եզրակացության հայերեն թարգմանությունը: Ներկայում դիտարկվում է ՀՀ-ում երկրաջերմային էլեկտրակայանների կառուցման ծրագրերի փաթեթային լուծման տարբերակը՝ «Ջերմաղբյուր» և «Կարկառ» տեղանքների համար մեկ միասնական ներդրողի ներգրավմամբ: 2017 թ. իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցում. ընկերությունն սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացումը:  Նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը զեկուցել է հանքարդյունահանման ոլորտում իրավիճակի մասին. 2017 թ. օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրվել է 26 թույլտվություն՝ 25 ոչ մետաղական օգտակար հանածոների, 1՝ հանքային ջրերի, ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար՝ 24 թույլտվություն՝ 10 մետաղական օգտակար հանածոների երևակումների և 14 ոչ մետաղական օգտակար հանածոների երևակումների, երկրաբանական ուսումնասիրության 1 համաձայնություն, նավթի և գազի ուսումնասիրության 2 արտոնագիր, հանքային հումքի տեսակների արտահանման մեկանգամյա 2 լիցենզիա:

 

Կառավարության ղեկավարը նախարարության ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրել է ընդերքօգտագործողների կարգապահության խնդրի կարևորության վրա՝ անդրադառնալով հանքերի օգտագործման լիցենզիաների տրամադրման հարցին. «Պետք է հետևել մեր գործընկերների կարգապահությանը և հասկանալ՝ ինչպես ենք անում, որպեսզի այդ դաշտը մոտիվացնենք, որովհետև այնտեղ տնտեսական աճի մեծ ներուժ ունենք»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Շվեյցարահայ գործարարը խոստացել է շարունակել իր ակտիվ ներդրումային գործունեությունը ՀայաստանումՇվեյցարահայ գործարարը խոստացել է շարունակել իր ակտիվ ներդրումային գործունեությունը Հայաստանում
ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիրԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի առաջին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի առաջին տրանշը
Հայաստանն ընդգրկվել է ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունների թոփ-10-ում՝ ամանորյա շրջանումՀայաստանն ընդգրկվել է ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունների թոփ-10-ում՝ ամանորյա շրջանում
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ. եկամուտների հայտարարագրումը լրացուցիչ բեռ կդառնա աշխատող քաղաքացու համարՀայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ. եկամուտների հայտարարագրումը լրացուցիչ բեռ կդառնա աշխատող քաղաքացու համար
Հայաստանը մասնակցում է FITUR 2025 համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ՄադրիդումՀայաստանը մասնակցում է FITUR 2025 համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ Մադրիդում
Էկոնոմիկայի նախարարությունում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել են գյուղատնտեսության զարգացումըԷկոնոմիկայի նախարարությունում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել են գյուղատնտեսության զարգացումը
ՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է շուրջ 215 մլն դրամՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է շուրջ 215 մլն դրամ
Ով և որ դեպքերում կարող է ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցումՈվ և որ դեպքերում կարող է ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում
IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունըIDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունը
Կառավարության շենքի դիմաց բողոքի մասնակիցներ. Հարկային նորամուծությունները վերացնում են ոչ թե ստվերը, այլ՝ ՓՄՁ-ներըԿառավարության շենքի դիմաց բողոքի մասնակիցներ. Հարկային նորամուծությունները վերացնում են ոչ թե ստվերը, այլ՝ ՓՄՁ-ները
Հայաստանի իշխանությունները պահանջներ կսահմանեն զբոսաշրջության ոլորտի սուբյեկտների նկատմամբՀայաստանի իշխանությունները պահանջներ կսահմանեն զբոսաշրջության ոլորտի սուբյեկտների նկատմամբ
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ձևովԱկադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ձևով
Մեր արտադրողականությունն աճել է ավելի քան 40% - ով. էկոնոմիկայի նախարարՄեր արտադրողականությունն աճել է ավելի քան 40% - ով. էկոնոմիկայի նախարար
Կառավարությունը տեղական բիզնեսին կփոխհատուցի ներմուծման երկրում վճարված մաքսատուրքըԿառավարությունը տեղական բիզնեսին կփոխհատուցի ներմուծման երկրում վճարված մաքսատուրքը
Ասիական զարգացման բանկը Հայաստանին 45.3 մլն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահության որակի բարելավման համարԱսիական զարգացման բանկը Հայաստանին 45.3 մլն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահության որակի բարելավման համար
Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել լսել ոսկեգործության ոլորտի համար հարկային դաշտի օպտիմալացման վերաբերյալ գործարարների առաջարկներըԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել լսել ոսկեգործության ոլորտի համար հարկային դաշտի օպտիմալացման վերաբերյալ գործարարների առաջարկները
Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմըՈր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը
Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումինՓաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին
Ֆինանսների նախարար. վերջին տարիներին Հայաստանում խաղային բիզնեսը երկրի ՀՆԱ-ում կայուն աճ չի ցուցադրումՖինանսների նախարար. վերջին տարիներին Հայաստանում խաղային բիզնեսը երկրի ՀՆԱ-ում կայուն աճ չի ցուցադրում
ՊԵԿ. Հայաստանի մաքսային աշխատողների 40 տոկոսն ազատվել է աշխատանքից ՝ հաստատված չափանիշներին չհամապատասխանելու պատճառովՊԵԿ. Հայաստանի մաքսային աշխատողների 40 տոկոսն ազատվել է աշխատանքից ՝ հաստատված չափանիշներին չհամապատասխանելու պատճառով
Հայաստանում ընթանում է անձի նույնականացման համընդհանուր համակարգի ներդրման գործընթաց. ֆինանսների փոխնախարարՀայաստանում ընթանում է անձի նույնականացման համընդհանուր համակարգի ներդրման գործընթաց. ֆինանսների փոխնախարար
Հայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն մաքսային ոլորտումՀայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն մաքսային ոլորտում
Հայաստանի իշխանությունները ցանկանում են խստացնել ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար պատասխանատվությունըՀայաստանի իշխանությունները ցանկանում են խստացնել ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար պատասխանատվությունը
ՀԲ-ը Հայաստանին 40 մլն դոլարի վարկ կտրամադրի երեք էլեկտրական ենթակայանների վերակառուցման համարՀԲ-ը Հայաստանին 40 մլն դոլարի վարկ կտրամադրի երեք էլեկտրական ենթակայանների վերակառուցման համար
«Լիդիան Արմենիա». Ընդերքօգտագործման թույլտվությունները բողոքարկման ենթակա չեն«Լիդիան Արմենիա». Ընդերքօգտագործման թույլտվությունները բողոքարկման ենթակա չեն
2024 թվականին անշարժ գույքը վարձակալության հանձնելու մասին հայտարարություն ներկայացրած քաղաքացիների թիվն աճել է ավելի քան երեք անգամ. ՊԵԿ նախագահ2024 թվականին անշարժ գույքը վարձակալության հանձնելու մասին հայտարարություն ներկայացրած քաղաքացիների թիվն աճել է ավելի քան երեք անգամ. ՊԵԿ նախագահ
Մեր կառավարությունը 5 անգամ բարձրացրել է թոշակը. ՓաշինյանՄեր կառավարությունը 5 անգամ բարձրացրել է թոշակը. Փաշինյան
ՊԵԿ. Մինչև 300 հազար դրամի անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինիՊԵԿ. Մինչև 300 հազար դրամի անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի
ԵԱՏՄ-ում լինելը տնտեսապես ձեռնտու է ՀՀ-ին. Ալեն Սիմոնյանը նշում է, որ Ռուսաստանն ինքն է որոշել հեռանալ տարածաշրջանիցԵԱՏՄ-ում լինելը տնտեսապես ձեռնտու է ՀՀ-ին. Ալեն Սիմոնյանը նշում է, որ Ռուսաստանն ինքն է որոշել հեռանալ տարածաշրջանից
Հայաստանի իշխանությունները ցանկանում են կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ընկերությունների ծախսերըՀայաստանի իշխանությունները ցանկանում են կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ընկերությունների ծախսերը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2024 թվականին 71,7%-ից հասել է 81,8%-իՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2024 թվականին 71,7%-ից հասել է 81,8%-ի
Հայաստանի առևտրային կետերում կաթնային ճարպի փոխարինիչներով և առանց դրանց կաթնամթերքը կտարբերվի գույնովՀայաստանի առևտրային կետերում կաթնային ճարպի փոխարինիչներով և առանց դրանց կաթնամթերքը կտարբերվի գույնով
Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է 2024-ըԵրբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է 2024-ը
Հայաստանի կուտակային հիմնադրամները տնտեսության իրական հատվածում ներդրումների իրավունք կստանանՀայաստանի կուտակային հիմնադրամները տնտեսության իրական հատվածում ներդրումների իրավունք կստանան
Հայաստանում բոլոր ոչ հանրային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հանրային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
Պետության կողմից սխալների պատճառով հաշվարկված գույքահարկի տույժերն ու տուգանքները կզրոյացվենՊետության կողմից սխալների պատճառով հաշվարկված գույքահարկի տույժերն ու տուգանքները կզրոյացվեն
Ով և ինչ հանգամանքներում պետք է հարկային հայտարարագիր ներկայացնի ՀայաստանումՈվ և ինչ հանգամանքներում պետք է հարկային հայտարարագիր ներկայացնի Հայաստանում
2024 թվականին ակտիվ վարկային քաղաքականությունը հայաստանյան բանկերին թույլ է տվել 61%-ով ավելացնել շահույթը2024 թվականին ակտիվ վարկային քաղաքականությունը հայաստանյան բանկերին թույլ է տվել 61%-ով ավելացնել շահույթը
Ովքե՞ր կարող են Հայաստանում սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ՝ համընդհանուր հայտարարագրման շրջանակներումՈվքե՞ր կարող են Հայաստանում սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ՝ համընդհանուր հայտարարագրման շրջանակներում
Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել են 2024թ. արդյունքներով ԵՄ ուղղությամբ Հայաստանի արտահանման դինամիկանԷկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել են 2024թ. արդյունքներով ԵՄ ուղղությամբ Հայաստանի արտահանման դինամիկան
ՀԴՄ-ների տվյալների մինչև 250 հազար դրամի սխալների դեպքում ընկերությունները չեն տուգանվի . օրենքի նախագիծՀԴՄ-ների տվյալների մինչև 250 հազար դրամի սխալների դեպքում ընկերությունները չեն տուգանվի . օրենքի նախագիծ
Հայաստանում կբարձրանա թանկարժեք մետաղների շուկայի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունըՀայաստանում կբարձրանա թանկարժեք մետաղների շուկայի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը
Հայաստանում կբարձրանա անհուսալի համարվող կրեդիտորական պարտքերի շեմըՀայաստանում կբարձրանա անհուսալի համարվող կրեդիտորական պարտքերի շեմը
Լարսը փակ է բեռնատարների համարԼարսը փակ է բեռնատարների համար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի երկրորդ շաբաթում աշխուժացել էՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի երկրորդ շաբաթում աշխուժացել է
Էկոնոմիկայի նախարարությունը NORAD-ի հետ պայմանավորվում է արդյունաբերական գոտիների համար միջազգային օպերատորի ներգրավման գործում խորհրդատվական աջակցության շուրջԷկոնոմիկայի նախարարությունը NORAD-ի հետ պայմանավորվում է արդյունաբերական գոտիների համար միջազգային օպերատորի ներգրավման գործում խորհրդատվական աջակցության շուրջ
Տնտեսագետ. Հայաստանը պետք է առևտուր անի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետՏնտեսագետ. Հայաստանը պետք է առևտուր անի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ
Բաբկեն Թունյանը հակադարձում է Բաբկեն Թունյանը հակադարձում է "Ոսկու շուկա" առևտրի կենտրոնի աշխատակիցներին
Հայ և գերմանացի գործարարներն ակտիվացնում են կապերըՀայ և գերմանացի գործարարներն ակտիվացնում են կապերը
"Բյուջեն ես չեմ գրել". ՊԵԿ նոր ղեկավարը՝ 2024թ. հարկային թերհավաքագրման և 2025թ. 330 մլրդ դրամով ավելի հարկ հավաքելու հեռանկարի մասին
5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է
«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում
Խաղող մթերող ընկերությունները վարկերի գծով տարկետում կստանան՝ ռուսական ռուբլու անկայունության եւ «Վերին Լարսում» բարդությունների պատճառովԽաղող մթերող ընկերությունները վարկերի գծով տարկետում կստանան՝ ռուսական ռուբլու անկայունության եւ «Վերին Լարսում» բարդությունների պատճառով
Հայաստանը հերթական փոփոխությունն է կատարում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ Վեդու ջրամբարի կառուցման նախագծի շուրջ համաձայնագրերումՀայաստանը հերթական փոփոխությունն է կատարում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ Վեդու ջրամբարի կառուցման նախագծի շուրջ համաձայնագրերում
Փորձագետ. ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի ունենա այնպիսի արտոնություններ, ինչպես՝ ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններումՓորձագետ. ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի ունենա այնպիսի արտոնություններ, ինչպես՝ ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններում
Հայաստանը Գերմանիայից 66 մլն եվրո վարկ և 3 մլն եվրո դրամաշնորհ կստանա վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման համարՀայաստանը Գերմանիայից 66 մլն եվրո վարկ և 3 մլն եվրո դրամաշնորհ կստանա վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման համար
Հայաստանի վարչապետը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովինՀայաստանի վարչապետը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին
ԱԶԲ-ը կֆինանսավորի Հյուսիս-Հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարությունըԱԶԲ-ը կֆինանսավորի Հյուսիս-Հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարությունը
Հայաստանը միանում է ԵԱՏՄ պետությունների միջև գույքի գնահատման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին համաձայնագրինՀայաստանը միանում է ԵԱՏՄ պետությունների միջև գույքի գնահատման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին համաձայնագրին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
24.01.2025
RUB4.070.04
USD398.970.09
EUR418.483.25
GBP495.924.50
CAD278.511.36
JPY25.590.08
CNY55.070.34
CHF440.510.63