Չորեքշաբթի, 31 Հունվարի 2018 13:45
Էմմանուիլ Մկրտչյան

Չեխիայի  դեսպանության աջակցությամբ Հայաստանի բանկային հանրությունը ծանոթանում է ֆինանսական ոլորտում կիբեռանվտանգության ապահովման տեխնոլոգիաներին

Չեխիայի  դեսպանության աջակցությամբ Հայաստանի բանկային հանրությունը ծանոթանում է ֆինանսական ոլորտում կիբեռանվտանգության ապահովման տեխնոլոգիաներին

Արմինֆո. Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ երկրի բանկային  հատվածի ներկայացուցիչները հնարավորություն կստանան ծանոթանալու ֆինանսական ոլորտի կիբեռանվտանգության ապահովման բնագավառի վերջին նվաճումներին: Այսօր տեղի է ունեցել այդ թեմային նվիրված առաջին սեմինարը, որը կազմակերպվել էր Չեխիայի դեսպանության, Հայաստանի բանկերի միության և չեխական Bria Systems, ThreatMark, BSC и AEC տեխնոլոգիական ընկերությունների կողմից:

Անվտանգության հարցերով փորձագետներն ու Հայաստանի բանկերի ղեկավարները ռիսկերի կառավարման և կիբեռսպառնալիքներին հակազդեցության բնագավառի չեխ մասնագետների հետ կարծիքներ են փոխանակել և քննարկել հնարավոր լուծումները` այնպիսի հատվածների անվտանգության ապահովման համար, ինչպես` ինտերնետային բանքինգը, բջջային բանքինգը և բանկային համակարգի կիբեռանվտանգության մյուս բնագավառները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են միջոցառման կազմակերպիչները, մարտին ևս մեկ սեմինար կանցկացվի` նվիրված պաշտպաննության որոշակի միջոցների կիրառման հարցերին :

Նախագիծն իրագործվում է Չեխական Հանրապետության Արտգործնախարարության և Արդյունաբերության ու առևտրի նախարարության աջակցությամբ:

Նշենք, որ Հայաստանում բանկային ինտերնետային տեխնոլոգիաների զարգացումը ընթանում է չափազանց բարձր տեմպերով: ԱրմԻնոֆո ԼԸ  ռեյտինգային ծառայության վերլուծաբանների տվյալներով, վերջին 3-4 տարում անկանխիկ վճարումների ծավալները, այդ թվում ինտերնետի միջոցով, ցուցադրում են 70-80 տոկոս տարեկան աճ, ինչը պայմանավորված է ինչպես համաշխարհային ինտերնետային հարթակներում երկրի բնակչության ակտիվ  ներգրավվածությամբ, այնպես էլ ավելի լայն ենթակառուցվածքի ստեղծմամբ հենց Հայաստանի ներսում: Ուստի, ինտերնետային  նախագծերի` բազմաֆունկցիոնալ ինտերֆեյսերի և բջջային հավելվածների զարգացումը դառնում է կարևոր ուղություն բանկերի կողմից անտոկոս եկամուտների ստացման և հաճախորդների բազայի ընդլայնման համար: