Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2017 թվականին արագացել է մինչև 7,7%, 2016-ի 0.5%-ի և 2015-ի 3.1%-ի համեմատ: Աճի արագացման դրայվերներն են եղել առևտրի, ծառայությունների և արդյունաբերական հատվածները: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում 2017 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 21.8% աճ, իսկ տարեկան աճը կազմել է 12,6%:
Տնտեսական ակտիվության աճին Հայաստանում 2017-ի հունվար-դեկտեմբերին նպաստել են` ծառայությունների ոլորտը`14.4% տարեկան աճով, առևտրի`14%, արդյունաբերական հատվածը`12.6% աճով, 2016-ի համապատասխանաբար 7.1%, 0.1% և 6.7 աճի համեմատ: Համեմատաբար համեստ աճ են արձանագրել էներգետիկ համալիրը`6.1% և շինարարական ոլորտը`2.2%: Այս ֆոնին գյուղատնտեսական ոլորտում աճը դանդաղել է մինչև 3%:
Արդյունաբերական գների ինդեքսը 2017-ի հունվար-դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 3,9%, դեկտեմբերին`տարեկան կտրվածքով`3,2%, իսկ միայն դեկտեմբերին` 0.8%:
Ամսական կտրվածքով բոլոր ոլորտներում արձանագրվել է աճ: Այդ թվում` շինարարություն - 83.4%, առևտուր - 35.1%, էներգետիկ համալիր - 32.2%, գյուղատնտեսություն - 11.1%, արդյունաբերություն - 10.2%, ծառայություններ - 10.1%: Տարեկան կտրվածքով նույնպես աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում: Այդ թվում`էներգետիկ համալիր - 17.8%, արդյունաբերություն - 15.6%, առևտուր - 12.7%, շինարարություն - 10.4% գյուղատնտեսություն - 3.3%:
Ըստ վիճակագրական տվյալների, 2017-ի հունվար-դեկտեմբերին բացարձակ մեծությամբ առաջատարն է առևտրի ոլորտը` 2,6 տրլն. դրամ ($ 5.4 մլրդ): Այնուհետև հաջորդում են` արդյունաբերական ոլորտը - 1.7 տրլն դրամ ($ 3.4 մլրդ), ծառայությունների ոլորտը - 1.5 տրլն դրամ ($ 3.01 մլրդ), գյուղատնտեսական ոլորտը - 906.8 մլրդ դրամ ($ 1.9 մլրդ), շինարարության ոլորտը - 415,9 մլրդ դրամ (861,5 մլն դոլար): Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2017-ին կազմել է 7762,9 մլն կՎտ/ժամ., իսկ միայն դեկտեմբերին`825.5 մլն կՎտ/ժամ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2017 թվականին կազմել է 3100.4 մլրդ. դրամ ($ 6425,6 մլն), տարեկան աճը`26,9%: Դրա կառուցվածքում արտահանման տարեկան աճը կազմել է25,2%, մինչև 1082.1 մլրդ դրամ ($ 2242,9 մլն), իսկ ներմուծումը` 27.8%, մինչև 2018.3 մլրդ դրամ ($ 4182,7 մլն)
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2017 թվականի դեկտեմբերին կազմել է 483.18 դրամ / $ 1, իսկ հունվար-դեկտեմբերին`482.72 ՀՀ դրամ / $ 1: