Արմինֆո. Հայաստանի բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում (բացառությամբ երկարաձգված և ժամկետանց վարկերի), արժութային բաղադրիչը 2018 թվականի հունվարի 1-ին կազմել է 62.3% կամ 1.586 տրլն դրամ, տարեկան աճը`8.9%, իսկ միայն չորրորդ եռամսյակում`7.6%: Միևնույն ժամանակ, դրամային վարկերի տեսակարար կշիռը կազմել է 37.7% կամ 958.9 մլրդ դրամ, բացարձակ արժեքի տարեկան աճը`16.4%, իսկ եռամսյակային կտրվածքով` 11.9%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային վարկավորման ընդհանուր ծավալը 2018-ին ավելացել է 11%, կազմելով 2.677 տրլն.դրամ, իսկ IV եռամսյակում աճը կազմել է 7.3%: Առանց երկարձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 11.6%, իսկ չորրորդ եռամսյակում`9.2%, կազմելով 2.545 տրլն դրամ:
Երկարաձգված և ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը 2017 թվականին համապատասխանաբար կազմել է`3.72% և 1.19%: Ժամկետանց վարկերի ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 0.5%, իսկ եռամսյակում`16.1%, կազմելով 31,8 մլրդ դրամ: Երկարաձգված վարկերի ծավալը տարվա ընթացքում նվազել է 0.2%, իսկ եռամսյակում` 20.5%, կազմելով 99.6 մլրդ դրամ: Ընդ որում, երկարաձգված վարկերի կառուցվածքում գերակշռում են կարճաժամկետ վարկերը, մինչդեռ, ժամկետանց վարկերի կառուցվածքում գերիշխում են երկարաժամկետ վարկերը:
Վիճակագրության համաձայն, դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 2017 թ. դեկտեմբերին կազմել է 13.26%, նախորդ տարվա 15.38% -ի և նախորդ եռամսյակի`12.05% փոխարեն: (2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ դրամի ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.10 դրամ / $ 1):