
Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:
Վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկան
2017 թ. հունվար-դեկտեմբերին արագացրել է տարեկան աճի տեմպերը մինչև 26,1% (2016 թ. 15,1%-աճի փոխարեն՝ գերազանցելով $1.7 մլրդ-ն/: Ռուսաստանը պահպանում է առաջատարությունը ոչ միայն այդ ցուցանիշով, այլ նաև արտահանման և ներմուծման գծով՝ համապատասխանաբար $541.6 մլն և $1.2
մլրդ՝ ներմուծման աճի 5,7%-ից մինչև 19,1% արագացմամբ, արտահանման աճի՝ 51,5%-ից մինչև 44,6% դանդաղմամբ:
RUB | 4.77 | 0.02 |
USD | 381.50 | -0.07 |
EUR | 447.27 | -0.16 |
GBP | 509.42 | 0.60 |
CAD | 276.89 | 0.03 |
JPY | 24.48 | -0.06 |
CNY | 54.18 | 0.01 |
CHF | 479.87 | 0.81 |

