Արմինֆո. Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետները Հայաստանի և Ուզբեկստանի միջև առևտրատնտեսական կապերի խորացման հարցեր են քննարկել՝ երկուստեք ընդգծելով գործարար կապերի հաստատման կարևորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նշվել է, որ առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերը լինելու են երկկողմ միջգերատեսչական խմբի գործունեության առանցքում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:-
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |