Արմինֆո. 2018 թվականին պտղա-բանջարանոցային կուլտուրաների և խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի մոտ 18 մլրդ դրամ, իսկ մեկ վարկառուի վարկի առավելագույն գումարը`1 մլրդ դրամ. Այս մասին է հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:
2017 թվականի արդյունքներով, փորձնական ծրագրի շրջանակներում, վարկային պորտֆելի ծավալը նախատեսված է 2,4 մլրդ դրամ, իսկ մեկ վարկի առավելագույն չափը`150 մլն դրամ: Հաշվի առնելով պետական սուբսիդիաների չափը (9%), վարկառուների տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Հաղորդվում է, որ ծրագրին մասնակցել համաձայնել են`ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ամերիաբանկը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, Կոնվերս Բանկը, Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկը, Էվոկաբանկը, Բիբլոս Բանկ Հայաստանը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ինչպես նաև DICA (Development and Investment Corporation of Armenia) և «Քարդ-Ագրոկրեդիտ» վարկային կազմակերպությունները: 2017 թվականի դեկտեմբերի 29 դրությամբ բենկերի կողմից հաստատվել է 19 ընկերությունների հայտերը`1.3 մլրդ. դրամի վարկեր ստանալու նպատակով, այդ թվում` Պռոշյանի կոնյակի գործարանից, ԵԿԳ «Արարատ»-ից, «Տրինիտի», «Արմենիա Վայն», «Թամարա ֆրուտ» և այլն ընկերություններից, որի շրջանակներում ընդհանուր առմամբ հաջողվել է կնքել բերքի մթերման 919 պայմանագիր:
Աղբյուրի համաձայն, Երևանի վերամշակող ընկերությունները 5 վարկ են ստացել`497.7 մլն դրամ ծավալով և կնքել մթերման 265 պայմանագրեր, Արմավիրի մարզում - 1 վարկ, 15 մլն դրամ և 23 պայմանագիր, Արարատ - 4 վարկ, 415,2 մլն դրամ և 511 պայմանագիր, Արագածոտնի մարզ - 2 վարկ, 250 մլն դրամ և 37 պայմանագիր, Լոռի - 1 վարկ, 36 մլն դրամ և 6 պայմանագիր, Տավուշ - 1 վարկ, 7 մլն. դրամ և 13 պայմանագիր, Վայոց Ձոր - 5 վարկ, 90 մլն.դրամ և 64 պայմանագիր: