
Արմինֆո. Համաշխարհային բանկը Հայաստանում 2018 թվականի համար կանխատեսում է տարեկան 3.5% միջին գնաճ, իսկ 2019-ին`3.2%: Կանխատեսումը բերված է Համաշխարհային բանկի`Հայաստանի տնտեսության վերլուծական նորացված զեկույցում:
Ըստ պաշտոնական վիճակագրության, գնաճը Հայաստանում 2017 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 2.6%: Գնաճը 2017-ին հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների`5,3% և ոչ պարենային ապրանքների`1.7% թանկացումներով, իսկ ծառայությունների սակագներն իջել են 0.5%:
Տարեկան կտրվածքով 2017 թվականին Հայաստանում արձանագրվել է 1% գնաճ (2016-ի գնաճը`1.4%), ինչը պայմանավորված էր պարենային ապրանքների 4% թանկացումներով, ոչ պարենային ապրանքների 1.8% էժանացումներով, իսկ ծառայությունների սակագների անկումը կազմել% էր 1,3%:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

