
Արմինֆո. 2018 թ. Հայաստանում մեկնարկում է ոռոգման համակարգերի արդիականացման՝ $50 մլն արժողությամբ ծրագիր: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով, ոռոգման արդյունավետ և կայուն համակարգի ստեղծմանն ուղղված ծրագրի արդյունքում ակնկալվում է ոռոգվող հողատարածքների՝ 10 500 հեկտարով ավելացում: Բացի այդ, նախատեսվում է 63 կմ ջրանցքների (հիմնական և երկրորդային), ինչպես նաև 277,4 կմ ներտնտեսային ցանցի վերականգնում: Ծրագրի ծրջանակներում ակնկալվում է նաև տնտեսել 14,3 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԶԲ-ն 40 մլն դոլար վարկ կտրամադրի՝ Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի իրականացման նպատակով:
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկից Հայաստանին տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելը ներկայումս կազմում է 490 մլն դոլար: Բացի
$300 մլն-ից, որը հատկացվել է աջակցելու բյուջետային բարեփոխումներին, ԵԱԶԲ-ն Հայաստանին տրամադրել է $ 150 մլն՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման նպատակով, ինչպես նաև $ 40 մլն՝ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրին: ԵԱԶԲ-ն համաձայնագիր է կնքել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ՝ 100 մլն դոլարի վարկային գիծ բացելու մասին:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 379.14 | -0.07 |
EUR | 443.82 | -1.03 |
GBP | 508.24 | -2.97 |
CAD | 274.00 | -0.29 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.44 | -0.05 |
CHF | 478.59 | -2.03 |

