Արմինֆո. Beeline-ը հայտարարում է «Սմարթ» հետվճարային փաթեթների բաժանորդների համար գործող ակցիայի անժամկետ երկարաձգման մասին: Այս առաջարկը, ըստ որի հնարավոր է օգտագործել նախորդ ամիսների չսպառված րոպեները, SMS-ները և ՄԲ-ները, գործում է 2016 թ հոկտեմբերից։
Ինչպես տեղեկացնում է Ընկերության մամուլի ծառայությունը, յուրաքանչյուր ամսվա ընթացքում չօգտագործված րոպեները, SMS-ները և ՄԲ-ները գումարվում են հաջորդ ամիս ստացված րոպեներին, ՄԲ ինտերնետին և SMS-ներին։ Բաժանորդին առավելագույնը կարող է փոխանցվել սակագնային փաթեթով նախատեսված դեպի այլ ցանցեր րոպեների, SMS-ների և ՄԲ-ների 1 ամսվա տրամադրվող ծավալի չափը:
Այսպես, օրինակ, «Սմարթ 7500» սակագնային փաթեթում կարող են կուտակվել առավելագույնը 350 րոպե դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր, 1 000 SMS և 12 000 ՄԲ ինտերնետ:
«Մենք մշտապես ձգտում ենք առավել հարմարավետ ծառայություններ տրամադրել մեր հաճախորդներին, իսկ այս ակցիայի նպատակն է, որպեսզի մեր բաժանորդներն ամբողջությամբ օգտվեն իրենց փաթեթների տրամադրած հնարավորություններից և միշտ կապի մեջ լինեն իրենց մտերիմների հետ։ Այս աննախադեպ առաջարկը դրական արձագանք գտավ բաժանորդների շրջանում և մենք որոշեցինք երկարաձգել այն անժամկետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
Նշենք,որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: