Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ընթացիկ օրակարգի և ընդլայնման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել մոտ ապագայում Երևանում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժոովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին:
Քննարկվել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության զարգացման, ինչպես նաև օդային հաղորդակցության, փոքր ավիացիայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բիզնես կապերի խթանման հնարավորությունները:
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկան 2017 թ. հունվար-դեկտեմբերին արագացրել է տարեկան աճի տեմպերը մինչև 26,1% (2016 թ. 15,1%-աճի փոխարեն՝ գերազանցելով $1.7 մլրդ-ն/: Ռուսաստանը պահպանում է առաջատարությունը ոչ միայն այդ ցուցանիշով, այլ նաև արտահանման և ներմուծման գծով՝ համապատասխանաբար $541.6 մլն և $1.2 մլրդ՝ ներմուծման աճի 5,7%-ից մինչև 19,1% արագացմամբ, արտահանման աճի՝ 51,5%-ից մինչև 44,6% դանդաղմամբ:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |