Արմինֆո. 2017 թ., Հայաստանի մշակույթի ոլորտում ներդրումների ծավալը կազմել են 2 782 591 դոլար: Դրանցից 2 680 012 դոլարը բաժին է ընկել մասնավոր հատվածին, իսկ 102 579 դոլարը կազմել է պետական համաֆինանսավորումը: Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է մշակույթի նախարարի Արմեն Ամիրյանը: Փետրվարի 8-ին վարչապետն այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն և ծանոթացել 2017 թվականի գերակա խնդիրների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018-ի ծրագրերին:
Ինչպես տեղեկացնում է գործադիր մարմնի մամուլի ծառայությունը, մշակույթի նախարարը, ներկայացնելով անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հատուկ ընդգծել է, Հովհաննես Այվազովսկու «Արարում» ցուցահանդեսի աշխատանքները, որը նվիրված է նկարչի 200-ամյակին, և որը տեղի ունեցավ Հայաստանի Ազգային պատկերասրահում: Ցուցահանդես են այցելել ռեկորդային թվով մարդիկ`մոտ 46207 այցելու: Պատկերասրահի հասույթը մեկ ամսում կազմել է 15 մլն. դրամ (2016 –ին տարեկան եկամուտն էր կազմել 15 միլիոն դրամ):
Ըստ ՀՀ մշակույթի նախարարի, համար 2017 թ. նախարարության 68 ՊՈԱԿ-ների համախառն եկամուտը կազմել է մոտ 1 748 537.8 հազ.դրամ (2016-ին `1 331 849.7 հազ. դրամ):
Կարեն Կարապետյանը հանդիպման արդյունքներով կոչ է արել ուսումնասիրել միջազգային փորձը, հասկանալ առկա ցուցանիշները, որոնք կարող են ուղեցույց հանդիսանալ ոլորտի աշխատանքների ընթացքում:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |