Արմինֆո. 2018 թվականի ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան: Արդեն հոկտեմբերի 1-ից արգելքը կգործի Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների համաձայն: ՀՀ Խորհրդարանը փետրվարի 9-ին ընդունել է «Աջ ղեկով մեքենաների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» հանրային արձագանք ստացած օրինագիծը:
Ըստ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանի, ճանապարհային անվտանգության Վիեննայի 1968 թվականի կոնվենցիայի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օարենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության մայրուղիներում սահմանված է աջակողմյան երթևեկություն: Այդ սկզբունքի շրջանակում սահմանվել են ճանապարհային երթևեկության կանոնները`ձախակողմյան ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների համար:
Լուսաֆորները, երթևեկության նշանները, լույսերը նույնպես տեղադրված են, հաշվի առնելով ձախակողմյան տրանսպորտային միջոցների վարորդների ընկալումը: «Հետևաբար աջակողմյան ղեկով ավտոմեքենաների շահագործումը սպառնալիք է ճանապարհային երթևեկությանը, ստեղծում է վթարի ռիսկեր», - ասել է փոխնախարարը, հերթական անգամ անդրադառնալով աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների վիճակագրությանը, որոնք 28% ավելի են ընկնում վթարի մեջ, իսկ այդ դժբախտ պատահարից տուժածների թիվը 39% ավելի է: Փոխնախարարը հաղորդել է, որ աջակողմյան տրանսպորտային միջոցների սեփականատերերը դեռ ժամանակ կունենան ղեկը տեղափոխելու համար:
Ինչպես նշել է Գրիգորյանը, այսօրվա օրինագծով խնդրի ամբողջական լուծման համար առաջարկվում է ժամանակավոր լուծում`2018-ի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը արգելել Հայաստան ներմուծել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցները: Այս դրույթը կգործի մինչև լրացումների կատարումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան որոշումների մեջ:
Նշենք, որ փորձագետները խորամանկություն են համարում, որ աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման արգելքը կապված է ճանապարհային անվտանգության ապահովման անհրաժեշտության հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը, 2017 թվականին տեղի է ունեցել 2553 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 253-ը`աջակողմյան ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ, ինչը կազմում է ճանապարյաին երթևեկության կանոնների խախտումների ընդհանուր թվի ընդամենը 10%-ը: