Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) հետ համատեղ իրականացրեցին «Կանայք բիզնեսում» թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց երկու բանկերի համագործակցության արդյունքում ստեղծված ֆինանսական ծառայությունը։
«Նպատակը մեկն է․ օժանդակել, ոգևորել և խրախուսել կին ձեռներեցներին, որպեսզի նրանք ավելի ակտիվ լինեն բիզնեսում, եթե դեռ չեն զբաղվում, ապա սկսեն։ Իրենց բիզնեսը ընդլայնելու համար լավ գաղափարներով կարող են գալ բանկ միաժամանակ ֆինանսավորում և որակյալ խորհրդատվություն ստանալու, նշում եմ որակյալ, որովհետև խորհրդատվության պակաս մեր երկրում չկա, որակյալ խորհրդատվության՝ շատ կա»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի Զարգացման և մարքեթինգի վարչության ղեկավար Արսեն Մելքոնյանը։
«Բանկի ՓՄՁ հաճախորդների 1/3-ը կանայք են և մենք նպատակ ունենք կանանց համար դառնալ առաջին ընտրության բանկը։ Մինչև ապրիլի 30-ը կին գործարարների վարկավորումը կիրականացնենք հատուկ պայմաններով՝ առանց գրավի մինչև 4 մլն ՀՀ դրամը 13, իսկ ԱՄՆ դոլարով՝ 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ ավելի խոշոր վարկերի դեպքում ՀՀ դրամով 12.5 և ԱՄՆ դոլարով 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի պրոդուկտների կառավարման և վաճառքի բաժնի պետ Հակոբ Հակոբյանը։
Women in business առաջարկի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Իրականացված միջոցառմանը մասնակցեցին բանկի հաճախորդ և հաճախորդ չհանդիսացող ավելի քան 90 կին ղեկավար՝ փոքր ու միջին բիզնեսի տարբեր ոլորտներից։
Տեսանյութի հղում Youtube - https://www.youtube.com/watch?v=fn_Z4Bra3LM&feature=youtu.be
Տեսանյութի հղում Dropbox - https://www.dropbox.com/s/xjh4sbeensp04tb/09%E2%80%A402%E2%80%A42018%20%D4%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D6%84%20%D5%A2%D5%AB%D5%B6%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4.mov?dl=0