Արմինֆո. 2018 թվականը Հայաստանի համար գյուղատնտեսական արտադրության տեսանկյունից կլինի ցածր եկամտաբեր և բարդ: Փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում նման կանխատեսում է արել «Ֆեր,երական շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Ընդհանուր առմամբ, փորձագետն իր տեսակետը հիմնավորում է եղանակային պայմանները, այս կապակցությամբ ընդգծելով, որ այգիների ոռոգումը կատարվել է ոչ բավարար: Բացի այդ, նա մտահոգություն է հայտնել ակնկալվող ցրտահարությունների կապակցությամբ, հաշվի առնելով, որ Հայաստանի որոշ տարածքներում արդեն ծառերն սկսում են ծաղկել:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կառավարոթյունը գյուղատնտեսոթյան զարգացման հետ կապում է անբացատրելի բարձր սպասելիքներ, Հայաստանը համեմատելով Սինգապուրի հետ: Այս համատեքստում Սեդրակյանը խստորեն քննադատել է կաթիլային ոռոգման համակարգերի և հակակարկտային ցանցերի տեղադրման ծրագիրը, որի արժեքը 1 հեկտարի համար կազմում է մոտ 25 հազար դոլար: «Սովորական գյուղացին չի կարող իրեն «թույլ տալ» նման ճոխություն, հաշվի առնելով արդեն գոյություն ունեցող պարտքի բեռը», - ասել է նա:
Կառավարությունը գյուղատնտեսությունն անվանել է զարգացման առաջնահերթ ուղղություն, ասել է փորձագետը: «Բայց մեղր ասելով բերանդ չի քաղցրանա»: Հիմնական խնդիրների շարքում նա առաջին հերթին նշել է, գյուղատնտեսությունը զարգացնելու իշխանությունների ցանկության բացակայությունը: Երկրորդ, նրա խոսքով, չի վերահսկվում դեպի երկիր միջոցների ներհոսքը և դրա օգտագործումը: Բացի այդ, Ս.Սեդրակյանը շեշտել է, որ այսօր սրորեն է դրված բարձրակարգ մասնագետների բացակայության հարցը համապատասխան գերատեսչություններում: «Եթե լուծվեն այդ բոլոր խնդիրները, ապա հնարավոր է խոսել զարգացած գյուղատնտեսության երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունների մասին» նշել է նա: Բացի այդ, փորձագետը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն անհրաժեշտ է ներգրավել նաև Սփյուռքին, իշխանություններին կոչ անելով այդ ուղղությամբ կատարել համապատասխան աշխատանքներ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը Հայաստանում կազմել է 935.8 մլրդ դրամ, տարեկան անկումը`2,9%: