Արմինֆո. Առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստան կայցելի Իրանի պատվիրակությունը, որի հետ կքննարկվի Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը: Փետրվարի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքերով, քննարկվելու է ոչ միայն ապագա ՀԷԿ-ի կառուցվածքը, այլ նաև ծրագրի ֆինանսավորման սխեման: «Հայկական կողմը խնդիր է դրել կառուցել այս կայարանը, դա բավականին մեծ ներդրումային ծրագիր է, որը ներառում է նոր մասնակիցների», - ընդգծել է փոխնախարարը, հույս հայտնելով, որ այս տարի սպասվում են դրական արդյունքներ: Նա ընդգծել է, որ սկզբում նախատեսվում էր կառուցել 130 ՄՎտ հզորոթյամբ հիդրոէլեկտրակայան, 800 մլն կվտ / ժամ արտադրական հզորությամբ: Սակայն, վերջին 10 տարիների ընթացքում Արաքս գետի ջրերը ենթարկվել են տեխնոլոգիական փոփոխություններիլ: «Ուստի, չի բացառվում թվերի և ծավալների հերթական փոփոխությունները», - հայտարարել է Հայկ Հարությունյանը:
Նախկինում Մեղրիի ՀԷԿ-ը համարվում էր հայ-իրանական խոստումնալից համատեղ ծրագիր: Թեև կողմերը հասել են նախագծի վերջնական փուլին և շինարարության մեկնարկը հայտարարել դեռ 2012-ի նոյեմբերից, աշխատանքները դեռ չեն սկսվել` Թեհրանի սահմանափակումների պատճառով: Եթե նախագիծն ավարտվի, կայանը կդառնա Անդրկովկասում ամենամեծը: Նախագծի համաձայն, $ 323 մլն-ի շինարարությունը ֆինանսավորվելու է իրանական ներդրումային ընկերության կողմից: Հայաստանն իր մասը կվճարի արտադրվող էլեկտրաէներգիայով, իսկ 15 տարի հետո կայանը կփոխանցվի հայկական կողմին: Առայժմ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները չեն կարողանում շարժվել մեռյալ կետից, իսկ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանի և Բաքվի միջև տնտեսական կապերը կտրուկ ուժեղացան: Իրանի խորհրդարանը հաստատել է Ադրբեջանի հետ երկու հիդրոէլեկտրակայանների համատեղ շինարարության նախագիծը: Իսկ ԱրմԻնֆո գործակալությունը հաղորդել էր, որ եթե այդ ծրագիրն իրականացվի, Հայաստանում Մեղրիի հիդրոէլեկտրակայանի ջրի ծավալը կարող է պարզապես բավարար չլինել:
![]() | 6.61 | -0.80 |
![]() | 408.20 | 0.68 |
![]() | 416.32 | -9.58 |
![]() | 486.74 | -7.99 |
![]() | 313.08 | -4.28 |
![]() | 30.16 | 0.06 |
![]() | 60.70 | -0.06 |
![]() | 420.30 | -4.42 |