Արմինֆո. Շնողի ՀԷԿ-ը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի էներգետիկ համակարգի համար: Փետրվարի 13-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա ասելով, Շնողի ՀԷԿ կառուցման նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ամերիկյան The Robbins Company ընկերության հետ, որը ներդրումներ կիրականացնի: ՀԷԿ կառուցումից հետո Հայաստանի էներգետիկ համալիրը կստանա լրացուցիչ 300 մլն կՎտ/ժ համեմատաբար էժան էլեկտրաէներգիա: Դրա կարևորությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ երկրի հյուսիսում էներգետիկ հզորությունները շատ ավելի համեստ են, քան Հայաստանի մյուս շրջաններում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 5-ին «Դեբեդ Հիդրո՚ ՍՊԸ-ն, որը Հայաստանում գրանցված և գործող «Էներգո ինվեստ հոլդինգ՚ ՓԲԸ դուստր ընկերություն է, և ամերիկյան The Robbins Company ընկերությունը, որը հարուստ միջազգային փորձ ունի խոշոր թունելների կառուցման գործում, համագործակցության շուրջ հուշագիր էին ստորագրել, ինչի շնորհիվ ամերիկյան ընկերությունը ներդրումներ կիրակնացնի «Դեբեդ Հիիդրո՚ ՍՊԸ կանոնադրական կապիտալում, տրամադրելով «Շնողե ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա, ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում։ Հիշեցնենք, որ Լոռու մարզում 76ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնողե հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին եռակողմ շրջանակային համաձայնագիրը հաստատվել է ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի թիվ 973-Ա որոշմամբ և ստորագրվել կառավարության, «Դեբեդ Հիդրոե ՍՊԸ (որպես կառուցող) և «Հայաստանի ներդրողների ակումբե փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (որպես հովանավոր) միջև: Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր Դեբեդ գետի վրա «Շնողե ՀԷԿ-ի կառուցման նպատակահարմարությունը՝ ընդգրկելով ծրագիրը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկում, ինչպես նաև ընդգծել էր կայանի կառուցման համար մասնավոր ներդրումների ներգրավման և ներդրողներին համապատասխան երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը՝ հանձն առնելով կիրառել պետություն-մասնավոր հատված համագործակցության տարբերակը։ «Շնող՚ ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է շուրջ 150-190 մլն ԱՄՆ դոլար։