Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հունվարին գնաճը կազմել է 2.7%, 2016-ի հունվարի 2,6% -ի փոխարեն: 2018-ի հունվարին, 2017-ի հունվարի համեմատ գնաճը նույնպես կազմել է 2.7%:
Հունվարի գնաճը հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) 5.7% և ոչ պարենային ապրանքների`1.5% թանկացումներով, ինչպես նաև ծառայությունների սակագների 0.2% աճով: Մայրաքաղաքում հունվարին սպառողական գներն աճել են 2,5%:
Տարեկան կտրվածքով, սպառողական շուկայում գնաճը պայմանավորված էր պարենային և ոչ պարենային ապրանքների`4% և 3.6% թանկացումներով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել էր 0,6%, մինչդեռ, մեկ տարի առաջ գնաճն արձանագրվել էր միայն պարենային ապրանքների`1,7% թանկացման արդյունքում, իսկ ոչ պարենային ապրանքներն էժանացել էին 3,5%, իսկ ծառայությունների սակագներն իջել էին 1,8%:
Վիճակագրության համաձայն, սննդամթերքի շուկայում հունվարյան գնաճը հիմնականում պայմանավորված էր մրգերի և բանջարեղենի գների, համապատասխանաբար`10% և 34.3% աճով: Հունվարի 2017-ի համեմատ բանջարեղենն էժանացել է 2.1%, իսկ մրգերը թանկացել էին 0.9%: Մայրաքաղաքում հունվարին բանջարեղենը թանացել էր 34.6%, իսկ մրգերը`9.7%:
2018-ի հունվարին բանջարեղենի և մրգերի 25.11%, բենզինի, դիզելային վառելիքի և գազի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների 11.2% թանկացում, ընդ որում, այս խումբը, որը սպառողական զամբյուղում համապատասխանաբար կազմում է 8.58% և 3.65%, սպառողական գների ընդհանուր մակարդակի վրա ունեցել է բարձր ազդեցություն, աճելով 2.54 տոկոսային կետով:
Մսամթերքը տարեկան կտրվածքով թանկացել է 13.1%, իսկ միայն հունվարին`2%: Մայրաքաղաքում մսի գներն աճել են 1.4%: Ձկնամթերքի գները տարեկան կտրվածքով աճել են 25.9%, իսկ միայն հունվարին`0.6%, մայրաքաղաքում`1%: Կաթնամթերքի, պանրի ու ձվի գները տարեկան կտրվածքով աճել էին 7.1%, իսկ միայն հունվարին`0,5% (հաշվետու ամսում ձուն էժանացել է 0,3%): Մայրաքաղաքում հունվարին կաթնամթերքը, պանիրն ու ձվերը թանկացել են 0.5%: Ոչ ալկոհոլային խմիչքները, սուրճը, թեյը և կակաոն հունվարին թանկացել են 0.2%: Կարագը, բուսական կամ կենդանական ծագում յուղերը թանկացել են 13.5%, իսկ միայն հունվարին էժանացել 0.4%, հիմնականում պայմանավորված կարագի և մարգարինի գների 1% և 0.8% անկումով:
Շաքարը և շաքարավազը տարեկան կտրվածքով էժանացել են 8.1%, իսկ միայն հունվարին` 0.4%, իսկ մայրաքաղաքում`0.6%: Հունվարին հացամթերքները և հացահատիկներն էժանացել են 0.2%: Հունվարին հրուշակեղենի, ալկոհոլի և ծխախոտի գները մնացել են անփոփոխ:
Ոչ պարենային ապրանքների շուկայում հունվարի գնաճը պայմանավորված էր գորգերի և հատակածածկույթների 0,1%, կահույքի`0,5%, կենցաղային տեխնիկայի`0.7%, ապակյա և կենցաղային իրերի`1.1%, դեղագործական ապրանքների`1,3% թանկացումներով: Միևնույն ժամանակ, հունվարին կոշիկը և հագուստը համապատասխանաբար էժանացել են`4.7% և 2.7%: Բենզինը, դիզելային վառելիքը և ավտոմեքենաների լիցքավորման գազը հունվարին համապատասխանաբար թանկացել են`5,4%, 16,3% և 11,8%, իսկ տարեկան կտրվածքով`28,7%, 37.3% և 10,9%: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքները թանկացել են 0,8%:
Ծառայությունների սակագների հունվարի աճը հիմնականում պայմանավորված էր բնակշահագործման ծառայությունների`0.2%, տրանսպորտի` 0.2% թանկացումներով, իսկ անփոփոխ են մնացել սակագները`կրթության ոլորտում - 0,8%, իսկ մշակույթի և հանգստի ոլորտում - 2,1%, հյուրանոցների ոլորտում - 4,4%: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները հունվարին աճել են 0.1%:-