Արմինֆո. Մինչև հիմա Հայաստանի կողմից ներգրավված վարկային միջոցները բավականին անարդյունավետ են օգտագործվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Մասնավորապես, ինչպես նշել է Մակարյանը, միջոցների ավելորդ փոշիացման մասին վստահորեն կարելի է հայտարարել է կրթության, էկոլոգիայի, ճանապարհաշինության, համայնքային կառավարման ոլորտներում: Պատճառն այն է, որ, ըստ փորձագետի, շատ հաճախ քաղաքական շահերը գերակայում են տնտեսական և սոցիալական շահերին:
Բացի այդ, ըստ տնտեսագետի, եվրապարտատոմսերի նախորդ երկու թողարկումներն անարդյունավետ էին: «Դա ուտոպիա էր, և դրանց արդյունավետությունն անձամբ ինձ համար անհասկանալի էր», - ասել է նա: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ հաջորդ տրանշը կկատարվի ավելի մեծ խնամքով, քանի որ նախորդները նախաձեռնվել էին Հայաստանի նախկին կառավարության կողմից:
Այնուամենայնիվ, փորձագետը որևէ խնդիր չի տեսնում երկրի աճող ազգային պարտքի սպասարկման առումով, բայց միայն այն դեպքում, երբ տնտեսական աճի տեմպերը շարունակվում են: «Մենք չենք կարող ասել, որ պետական պարտքի սպասարկումը հեշտ կլինի, հատկապես 2020 թվականին, բայց կարծում եմ, որ կկարողանանք», - եզրափակել է Մակարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը իրականացրել է եվրապարտատոմսերի երկու թողարկում: Առաջին թողարկումն է արվել 2013-ի սեպտեմբերի 19-ին, $ 700 մլն, որը ժամանակից շուտ մարվել է ռուսական վարկի 500 մլն դոլարով, իսկ երկրորդ տրանշի ծավալը կազմել է $ 500 մլն, 10 տարի ժամկետով և 7.5% եկամտաբերությամբ, որը թողարկվել է 2015-ի մարտի 19-ին: Երկրորդ թողարկման արդյունքում հավաքագրվել է 487 մլն.դոլար, որի մի մասը`205 մլն-ը, ուղղվել է առաջին թողարկման մարմանը, իսկ մնացածն ուղղվել է Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշվին և երկրի բյուջեին:
Մինչդեռ, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երկրի ընդհանուր պետական պարտքը 2017-ի վերջին կազմել է $ 6.774,6 մլն., տարեկան աճը`14% կամ 832,5 մլն.դոլարով: Միևնույն ժամանակ, արտաքին պարտքը 2017-ի վերջին կազմել է 5494,9 մլն դոլար`ավելանալով 14.3% կամ 689,3 մլն.դոլարով: Ըստ պետական պարտքի սպասարկման 2018-2020 թվականների ռազմավարության, 2018-ին պարտքի սպասարկմանը կտրամադրվի 666 մլն.դոլար, 2019-ին`710,7 մլն.դոլար, իսկ 2020-ին`1,37 միլիարդ դոլար: