Արմինֆո. Իրանը պատրաստ է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալը: Այդ մասին հայտարարել է Իրանի գազատեխնիկական և դեվելոփերային ընկերության (IGEDC) գլխավոր տնօրեն Մոնթազեր Թորբաթին, ում խոսքերը մեջ է բերում Mehr News գործակալությունը:
Պաշտոնյայի խոսքով, ամբողջ երկրում խողովակաշարերի ցանցի կառուցումից հետո հյուսիսային նավահանգիստները կարող են ավելացնել գազի առաքման ծավալները Իրանի հյուսիսային հարևաններին: «Հայաստան գազի արտահանումը շարունակվում է անխափան, և փոխարենը մենք էլեկտրաէներգիա ենք ստանում Հայաստանից: Բայց Հայաստան գազի արտահանման ծավալը կախված է հայկական ցանցի հզորությունից»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Փետրվարի 13-ին մամուլի ասուլիսում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնել էր, որ Իրանը Հայաստանին գազ է մատակարում «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց՚ գործարքի շրջանակում` 1 խմ գազ 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց հաշվարկով: Այդ ծրագրի շրջանակում, ինչպես կարծում է փոխնախարարը, ոչ մի սահմանափակում չկա: Ավելին, ընթացիկ տարում նախատեսվում է զգալիորեն ավելացնել Իրանից գազի մատակարարումների ծավալները: 2017 թվականին Իրանից առաքվել է 382,7 մլն խմ գազ, Ռուսաստանից` 1,996 մլրդ խմ: Ընդ որում, Ռուսաստանից գազի մատակարարումների ծավալները նախորդ տարի ավելացել են 7 տոկոսով, Իրանից` 2,9 տոկոսով: Ինչ վերաբերում է ԻԻՀ-ից գազի ուղիղ մատակարարումներին, ապա այստեղ հարցն առնչվում է գնին: «Իրանական կողմից մինչ օրս գազի ավելի մատչելի գնի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել: Երբ ստացվի ավելի մրցունակ գին, այն ժամանակ հարցը կքննարկվի՚, - ընդգծել է փոխնախարարը՝ հավելելով, որ միայն հունվարին գազի դիմաց Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալներն ավելացել են 104 տոկոսով:
RUB | 4.02 | 0.00 |
USD | 387.42 | 0.49 |
EUR | 425.54 | 1.27 |
GBP | 507.44 | 2.03 |
CAD | 284.03 | -0.71 |
JPY | 26.20 | 0.17 |
CNY | 54.93 | -0.20 |
CHF | 452.43 | 1.09 |