Արմինֆո. 2017 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2016 թ. համեմատ ավելացել է 18.7%: Այս մասին փետրվարի 18-ի կայացած ճեպազրույցում հայտնել է Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Դրական դինամիկայի պահպանման միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշել է զբոսաշրջության պետական կոմիտեին տրամադրել 49 մլն դրամ`Վաշինգտոնում կայանալիք Սմիթսոնյան ՖոլկԼայֆ Ֆոլկլեմի փառատոնին մասնակցելու համար:
Նրա խոսքերով, ինչպես և նախորդ տարի, Հայաստանն ամենից շատ զբոսաշրջիկներէ ընդունել Ռուսաստանից: Այնուհետև հաջորդում են`Իրանը, Արևմտյան Եվրոպան, Չինաստանը, Ճապոնիան, ԱՄԷ-ն, Ֆիլիպինները: Տարվա ընթացքում պետական կոմիտեի սոցիալական ցանցերի էջերը հավաքվել են ավելի քան 61 մլն դիտում:
2018-ին, Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է մի շարք միջոցառումներ: Առաջիկայում Սանկտ-Պետերբուրգում կներկայացվի «Ռուսական հետք» հաղորդումը, որը պատմում է Հայաստանում ռուսական ժառանգության մասին:
2018 թվականի հունիսի 27-ից մինչև հուլիսի 4-ը Վաշինգտոնում Հայաստանը կներկայացնի իր մշակույթը: Մոտ 4 միլիոն այցելու, սովորաբար մասնակցում է ամենամյա փառատոնին, որտեղ կկարողանան ծանոթանալ Հայաստանի մշակութային արժեքներին, արհեստներին և ազգային խոհանոցին:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում իրականացվող ծրագրերին, ապա, Զեյթունցյանի տեղեկացմամբ, Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվում են ենթակառուցվածքային ծրագրեր: Այս տարի նախատեսվում է ընդունել «Տուրիզմի մասին» օրենքի փոփոխված և վերանայված տարբերակը:
Սմիթսոնյան ժողովրդական փառատոնը (Սմիթսոնյան ֆոլկլորային փառատոն) ամենամյա միջազգային էթնիկ փառատոն է, որը 1967-ից ամեն ամառ տեղի է ունենում Վաշինգտոնում, Սմիթսոնյան ինստիտուտի հովանու ներքո: Այն նվիրված է աշխարհի ժողովուրդների մշակութային ժառանգությանը:
Ավելի բաղ ԱրմԻնֆո գործակալությունը, հղում կատարելով զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանին, տեղեկացրել էր, որ 2017-ի վերջին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 1,5 մլն-ը: Զ. Զեյթունցյանը նշել էր, որ, պաշտոնական տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1,172 մլն զբոսաշրջիկ, տարեկան աճը`21%: 2017 թվականին կառավարությունը տուրիզմի զարգացմանը հատկացրեց ընդամենը 200 հազար դոլար, իսկ 2018-ին այդ գումարը կհասնի 400 հազար դոլարի: